1 мая 2012 г.

Տարօրինակ

Սովորել եմ ասել՝ ոչ:
Երբեմն լինում են պահեր, երբ ինչ-որ բան չկա, բայց զգում ես, որ շատ ագրեսիվ ես, նեռվային, որովհետև ինչ-որ բան քեզ անհանգստացնում է:Դա կարող է լինել հեռավորություն, կարոտ, անորոշություն, ցանկացած մի բան, որ ուղղակի չի լինում:
Ոմանք ասում են, թե ՆՐԱՆՔ  "բոլորը նույն սանրի կտավ են" . և ՆՐԱՆՑ կառավարելն ու հմայելը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում: Ոմանց համար էլ ՆՐԱՆՔ նույնքան ծանոթ ու հասանելի են, որքան մի հեռավոր մոլորակի բնակիչներ:
Ավելի դժվար է ասել՝ ոչ, քան՝ այո: Ինչն այնքան էլ ճիշտ չէ, բայց կան մարդիկ, որոնց պետք է երկրորդ ու անգամ երրորդ հնարավորություն էլ տալ:Դա կարող ես տալ այն մարդուն, ով քեզ համար թանկ է ու հետաքրքիր:
Մի տեսակ տարօրինակ է: Նույնիսկ մարդիկ են տարօրինակ: Սկսել եմ չհասկանալ: Խոսում ու ապրում են իրենք իրենց հակասելով: Ապրում են "տարօրինակության" մեջ: Ոչ նրանց ոչ-ն է ո՛չ, ոչ էլ այո-ն՝ այո՛: Եվ այսպես. ինչպես կասեին ֆրանսիացիները՝ cher cher la femme...

0 коммент.:

Отправить комментарий