Երևանը, նրա մթնոլորտը լցված են հայության ձայնով, հայերենով: Ականջդ օրեցօր, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան լցվում է հայությամբ և հայերենով: Ականջդ միալար հայության մեջն է, հայերենի մեջ:
Պառկում ես և լսում՝ ծառերը հայերն են սոսափում, թռչունները հայերեն են ծլվլում, առվակները հայերեն են խոխոջում:
Ամեն քար ու իր, աստղ ու երկինք հայերեն, հայկական, հայաշունչ:Մարդ միայն իր հայրենիքում կարող է մնալ հարազատ, ազգային:
Մոսկվայում լսում ես ռուսերեն, մթնոլորտը տոգորված է միայն ռուսությամբ: Ամեն հյուլե՝ ռուսական է:
Առաջին օրը Երևանում՝ հափշտակված, հիացած...
Գրիչս գողացան...Իրականությունը սկսվեց: Անուրջն անցավ, ոսկե մշուշը ցրվեց. մտա իրականության մեջ, իրականությունը մուտք գործեց երազի դղյակի մեջ:
Երբ Երևանում ես, ուր մանր մարդիկ ուզում են քեզ վնասել, բամբասանք, նախանձ, չարակամություն - ուղղակի ատում ես հայությունն ու հայրենիքը, սերդ փոխվում է ատելության, բայց հենց որ գլուխդ բարձրացնում ես և նայում Մասիսին, հոգիդ լցվում է հայրենասիրությամբ, սիրում ես հայրենիքն ու հայությունը:
Այդպիսի միստիկ ազդեցություն ունի Մասիսը, ներշնչուն է:
Ես հայ եմ, իսկ դո՞ւ...

0 коммент.:
Отправить комментарий