-Ամեն բան անցնում է, քայքայվում, թառամում, գեղեցիկ ծառեր, կենդանիներ, շներ, շենքեր, արձաններ՝ փչանում,ոչնչանում, մարդիկ,
ընկերներ,
գեղեցկուհիներ...
չքնաղ
օրեր,
սերեր,
քեֆեր, ճամփորդություններ... Բոլորը վերջ ի վերջո անցնում են, մարում, և մնում միայն հուշ, հիշողություններ:Հիմա ի՞նչ են ամենը...Միայն հիշողություններ... կան և չկան: Եղել է՝ չի եղել...
Առավոտյան արթնանում ես - անկողնու մեջ ես դեռ. մութ է, տխուր ես, տխուր մտքեր են պաշարել հոգիդ, սակայն երբ միացնում ես համակարգիչը, գտնվում է համացանցում ընկերներիցդ մեկը՝ ով ուրախացում է քեզ, թեկուզ իր մեկ հատիկ ջերմ բառով:
Բանում ես աչքերդ. լուսամուտը բանում ես՝ արև է, լույս, պայծառություն, սիրտդ իսկույն լցվում է կրկնակի ուրախությամբ, սիրով, հույսով, ապագայի հավատով, կյանքով, երջանկությամբ, սպասելիքներով:
Իմ մտքերը, իմ ծով հոգուց դուրս են վազում, ինչպես ալիքներ և փռվում են կյանքի մեջ, երբեմն գնում են դեպի հեռուն, մինչև ընկերներիս կյանքի հեռավոր անդաստանները:
Նրանց հետ միասին ապրում եմ երազների մեջ, իրական կյանքում և ոչ էլ իրականության մեջ՝ սեր, այլ ամեն ինչ երազների մեջ:
Ես ապրում եմ այսպես - ոտքերս երկրի վրա, հողի վրա ամուր կանգնած, իսկ գլուխս՝ երազների, մտքերի, գաղափարների մեջ:
Կուզեի հազար տարի ապրել ընկերներիս հետ, հազար տարի տարի տեսնել նրանց խենթ ու խելառ, հրճվանքով լի դեմքերը, հազար տարի սիրել, հազար տարի ապրել և նորից չմեռնել:
Ինչքան լավ եմ հասկանում նրանց լեզուն: Ամեն օր տեսնելով նրանց նույնահունչ և նույնանուն դեմքերը, կարծես առաջին անգամ եմ տեսնում նրանց - ընկերներիս ՝ առօրյա և միշտ հիացնող, ընկերներիս՝ հնօրյա և միշտ ինձ հետ:
... Ես զգում եմ ինձ նրանց հետ անմեկին և անբաժան:Չգիտես ինչու, հոգուս մեջ չորս բառ կա՝ հայրենիք, ընտանիք,սեր,ընկերներ ...Համբուրելով այս չորս բառերը՝ հանձնում եմ բոլորին պահելու, իրականացնելու, ամրացնելու, զարգացնելու, հավերժացնելու:

0 коммент.:
Отправить комментарий