Ինչպես ասում է հայկական-ավանդական ասացվածքը. "Կարմիր կովը իր կաշին չի փոխի":Թերևս վերոհիշյալը ոչ թե վերաբերվում է տատմորս, այլ նրա երեխաների թոռներին՝ հատկապես ինձ:
Տարիքն առած տատս պատմում էր, թե ինչպես է մեծացել Լոռվա գեղատեսիլ բնության գրկում:Եվ ամեն անգամ պատմելիս ոչ թե հիշում էր Լոռվա բնությունը, այլ՝ իր մորը:
Զառամյալ կնոջից՝ տատմորիցս, շատ էի վախենում:Եվ ամեն անգամ, երբ նայում էինք ընտանեկան ալբոմը և արդեն պետք է հասնեի տատմորս նկարին` մեկ էջ թերթելու փոխարեն թերթում էի բազմահազար էջեր:Նրա նկարը մեկ անգամ էի տեսել՝ փոքր տարիքում և տեսնելուց էլ վախը համակել էր հոգիս:
Եվ այդպես էր այնքան ժամանակ մինչև չլսեցի տատիս բազմապիսի պատմությունները:
Հերթական անգամ, երբ թերթում էի ալբոմը, առանց երկյուղի բացեցի և ուշադիր նայեցի նրա նկարին:Սակայն կարծես արյունը սառել էր երակներումս...Աչքերս հառած նրա աչքերին՝ հիշեցի տատիկիս պատմածը:
Պատմում էր, թե մեկ էլ մի երեկո նստած են եղել:Զանգել է եղբայրներից մեկը (ի դեպ եղբայրների մասին միշտ խոսում էր խոր կարոտով և ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ երկրագնդի վրա նրանց նմանները չեն եղել) և ասել՝ թե մայրը իրեն վատ է զգում:Դե խեղճ կինն էլ 100 տարեկան, բոլորը խառնվել են իրար:Եվ նույն պահին բռնել են Լոռվա ճանապարհը:

Հասել են տեղ և ինչ են տեսել՝ անբեկանելին:100-ամյա կինը ծաղկանոցում խնամում է իր ծաղիկները:Սիրտները տեղն է ընկել:
...Անցել է մի որոշ ժամանակ:Եվ "հերթական արկածը":Կրկին զանգել է եղբայրներից մեկը...Շնչակտուր հասել են գյուղ:Եվ կարող եք պատկերացնել, թե ի՞նչ են տեսել:Տատիկիս մայրը ոտքերը մեկնած բազմոցի երկայնքով՝ կիսանստած, իբրև թե թերթ է կարդում:Եղբայրները գիտեին, որ այլևս հերթական անգամներից չէ, ուղղակի թերթը, ակնոցները պահը մեղմացնելու համար էին:Տատս չի հավատացել:Մոտեցել է, համբուրել և զգալով սառնությունը՝ ստուգել է սրտի զարկերը:Եվ...
Եվ այսօր էլ հերթական անգամներից էր:Ընտանեկան ալբոմը թերթելուց ուղիղ քսան էջ առանց նայելու թերթեցի, որպեսզի չտեսնեմ նրա աչքերի ջղայնությունը:Տատս տեսավ ամենը և ասաց."Կարմիր կովը երբեք իր կաշին չի փոխի":

0 коммент.:
Отправить комментарий