13 мая 2012 г.

Նախանձի աստիճանները

Ամեն բան այնքան թվացյալ է դարձել, ամեն բան թվացյալ երջանկության տեսքով...
Ու հիմա  իմ մթագնած ուղեղում ինչ-որ տարօրինակ մի միտք է ծագել, որ գուցե ինչ-որ դեր այն կունենա՞ մեր ապագայում:
Ի՞սկ ժամանակը... ժամանակը ասես կանգ է առել, ու սլաքները առաջ չեն սլանում...
Ի՞սկ մարդիկ... մարդիկ ապրում են նախանձի աստիճանների վրա:Թերևս ոմանք էլ դեռ չեն հասցրել ստանալ իրենց հասանելիք մի բաժին կյանքը, ուր մնաց ապրեն այնտեղ...
Ի՞սկ մենք... մենք ինչո՞ւ չենք ապրում այդ նախանձի աստիճանների վրա:Նախանձ... նախանձությունը "կյանքի" մի մասնիկ է, առանց որի կյանք չի լինում:Ատում եմ, երբ մարդիկ ասում են, թե "բարի" է իրենց նախանձը:Դե՛, դե՛...թող մեկը բացատրի ինձ, թե ո՞րն է այդ 
"բարի" նախանձը:
Ի՞նչ է նախանձը:
Անբուժելի հիվանդություն, որի առողջացման դիմաց չկա անգամ մի դեղ: Նախանձը խավար կյանքի մյուս կողմն է, նույնիսկ լույս չի տալիս ճրագի պես:Միանգամից լույս չի տալիս, որովհետև լույսը միայն հաջորդում է մութ խավարին:
Ի՞նչ, ի՞նչ է նախանձը...
Մեկի համար բանբասելու միջոց, մյուսի համար կենսակերպ, իսկ հաջորդի համար էլ բնավորություն և այսպես շարունակ...
Իսկ բնավորությանն էլ ընտելանալ է պետք, բնավորության հետ պետք է հաշտվել, այն փոփոխման ենթակա չէ, այն մարդու էությունն է: Իսկ նախանձը. դա ընդամենը կարող եք հանել ձեր միջից և փոխել ձեր ապրելու վայրը, ոչ թե նույնիսկ քնած ժամանակ ապրեք նախանձի աստիճանների վրա:
Հիմա ձեզանից մի քանիսը մտածում են մտքում, որ գժվել եմ ես, ու էս ինչե՞ր եմ խոսում, բայց, եթե ուշադիր լինեք ձեր շրջապատում կատարվելիքին, դուք էլ կգժվեք ու էլ չեք կարծի, ձեզ կսկսի թվալ, թե դուք էլ եք ապրում այդ աստիճանների վրա, իսկ երբ կթվա՝ անհապաղ խաչակնքվեք...

0 коммент.:

Отправить комментарий