Показаны сообщения с ярлыком Պատմություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություններ. Показать все сообщения

30 мая 2014 г.

Կույր երաժիշտը/ մաս 2


Չարաճճի փոքրիկի պես վեր էր կենում,թափ տալիս բացակայող տաբատը, չեղած պիջակը, փորձում էր ուղղել երևակայական փողկապը ու զայրացած ինքն իր վրա, ծանոթի օգնությամբ հասնում էր կացարան:Ծանոթը ամաչում էր մարդկանց հիանալի ուշադրությունից, բայց միևնույն է քայլում էր Ստեֆանիոյին թևանցուկ:
Երբ հասնում էին կացարանի դռներին, նա թևը ազատում էր ու թակում դուռը.
- Մարիա՜....Մարիա՜..Աուուոո՜ւ...
Մայրը անմիջապես զգում էր, որ հարբած է: Դուռը արագ բացվում էր:Նա բռնում էր որդու թևերից, արագ ներս էր քաշում առանց շուրջը նայելու և դուռը անմիջապես ծածկում որդու հետ ներս մտնել ցանկացող ծանոթի ուղիղ քթի տակ: Ամաչում էր: Փակում էր, որ հարևանները չտեսնեն: Ամաչում էր:
Ահա և բարձրանում էր Մարիայի ահարկու ձեռքը:Այն ձեռքը, որի հարվածին քաջ ծանոթ էր Ստեֆանիոն : Թեև կույր աչքերով, սակայն բնազդով զգում էր այդ: Նա կծկվում էր, քաշվում, սպասում էր հարվածին: Բայց միշտ այդ պահերին հարվածը բացակայում էր: Մայրը հանկարծ կանգ էր առնում: Նա էլ էր հիշում: Չնայած խմած չէր, բայց հիշում էր անցյալը: Նրա ցավը իր ցավն էր:
-Էլի շորերդ չկան: Էլի՜ հանել են,-հանդիմանում էր Մարիան:
Դու ի՛նչ ես, ի՛նչ:
-Մա՜րդ:
-Մա՜րդ: Մարդիս նայեք:Մերկ մարդ:
-Է՜հ Մարուշկա,-տնքում էր Ստեֆանիոն,-դու ի՜նչ ես հասկանում:Մարդը հագուստով չի մարդ:Մարդը մարդկությամբ է մարդ:
-Հիմա դու էլ կասես, թե մա՜րդ ես, մա՜յր ես:
-Կասե՛մ:
-Դե՜,դե՜ վերջացրա:
-Հագուստը ի՞նչ է: Զուտ ֆիզիկական մերկությունն է ծածկում: Բա հոգու մերկությու՞նը: Եթե մարդու հոգին մերկ է, հազար շոր, քռչ ու փալաս էլ հագնի, միևնույն է մերկ կմնա:
-Լռի՛ր, բավական է,-սաստում էր մայրը:-Ավելի լավ է ոտքերիդ և ձեռքերիդ ազատություն տաս, երբ վրայիցդ շորերդ են հանում:
-Ա՛յ, մարդու մարմինն է ծածկում հոգու մերկությունը, ոչ թե՝ հագուստը, զարդերը, զանազան այլ միջոցները: Մարդու մարմի՞նն է կարևորը, թե՞ հոգին: Իհարկե, հոգին: Հոգին է, որ չպետք է մերկ լինի: Թող իմ հագուստները տանեն, ես  նույնիսկ դրանք կնվիրեմ, իսկ հոգիս դարձյալ, կունենա իր հագուստը, որը ո՜չ ոք, ո՜չ ոք չի կարող գողանալ:
-Հետո՞...-հեգնանքով ժպտում էր,-հետո՞...
_Հետո...Էլ ինչ հետո... Եթե հոգիս տանջվում է, թող մարմինս էլ տանջվի: Հա՛, թող տանջվի:
-Հետո՞...
-Հետո՜... Հետո այն, որ ես ինքս ինձ եմ տանջում...
-Նորից... բավական է... նորից հին երգդ սկսեցիր:
-Ստեֆանիո՜...զավակս, հիշու՞մ ես, ինչպես թաղեցինք այդ փլատակներում:Հիշում եմ, ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան: Ա՜խր, ինչու՞ ես կարծում, թե միայն դու ես հիշում: Ինչու՞ ես կարծում, թե չեմ հասկանում քեզ:
-Հա՜...
-Ստեֆանիո՜... ես էլ հոգի ունեմ քեզ պես: Բայց ես սիրտ էլ ունեմ: Աղջիկդ, ափսոս չես կարող տեսնել նրան: Միայն տեսնես է՜:Կծկվել է անկյունում որբի նման: Իսկ դու՛, դու՛ ասում ես...
Ստեֆանիոյի գինովցած վիճակը հետզհետե անցնում էր: Նա, որ հեռացել էր վարդագույն աշխարհից, ետ էր վերադառնում: Իսկ այդ աշխարհում մնացած միակ հարազատները մայրն ու աղջիկն էին:
-Ես վատ մարդ եմ, Մարիա՜,շա՜տ վատ: Չէ չասես: Ես վատ հայր եմ, փոքրիկս:Ես Ձեզ հասկանում եմ: Դուք էլ ինձ հասկացեք: Մարդը մարդուն պետք է հասկանա, մարդը մարդուն պիտի հասնի, հարազատ լինի, թե օտար...Ձեր աչքին ես մենակ հարբեցող եմ, կորա՜ծ մարդ... այն փլատակների պես: Մի դրամ է, գետնին ընկած մեկ դրամը, նրանք վերցնում են, բարձրացնում: Ի՞նչ է, մի դրամ էլ չարժեմ, մի՜ դրամ...
-Ստեֆանիո, հանգստացիր, բավական է:
-Ծերուկս,- ասաց աղջիկն ու գրկեց հորը: -Լաց մի՛ եղիր:
-Հա՛,հա՛,հա՛,- հանկարծ ծիծաղեց Ստեֆանիոն,- կարծում ես սրանք արցունքնե՞ր են: Կցանկանա՞ք ուրախ բան պատմեմ: Այսօր օպերայում մարդկանց շատ եմ ծիծաղեցրել: Ձե՛զ էլ կծիծաղեցնեմ: << Կույր երաժիշտն>> էր: Ամբողջ դահլիճը հռհռում էր, ո՜նց էր հռհռում: Եվ ո՞վ էր ծիծաղեցնում: Ե՛ս.. այո, ե՛ս: Նրա՛նք  էլ չհասկացան: Ու ես գնացի գինարբուքի: Գնացի հարբելու , որ ես էլ ծիծաղեմ, ծիծաղեմ  նրանց նման ուրախ: Բայց չստացվեց: Հասկանու՞մ եք, չստացվեց, ես լաց եղա միայն...
...Կույր երաժիշտ կորցրել էր  վիշտը:



Կույր երաժիշտը/ մաս 1

...Ստեֆանիոն վերջապես վերադարձավ Փարիզ: Ինչպես ասում էին այդ օրերին«ըստ  ծագման»: Ռիվոլիի փողոցի վրա մի շենք կա, բավականին հին շենք, որը հետևից նայելիս հիշեցնում է  չգիտեմ թե ինչ, որովհետև հետևում գնալով մխրճվում էր թզուկաշեն տները, դեմ  առնելով աշտարակի  կավե պատերին :
Նորաբաց օպերայում նա երաժիշտ դարձավ: Եթե մարդ կույր է ծնվել, ուզում է ամբողջ աշխարհը փուլ գա, նա կույր էլ կմնա, քանի որ հոգում անբուժելի արձագանքով լույսի և խավարի կռիվն է:
Ի՞նչ կարող ես երգել: Ոչի՛նչ: Ավելի շուտ ինչ կարող ես, դա էլ երգիր:Դժվարություններից  ու հոգսերից քամված մարդկանց ուրախ ինչ-որ բան էր հարկավոր, ծիծաղ:Եվ այդ ընկած, ընկճված մարդիկ ծիծաղում էին բեմահարթակում հազիվհազ երգող ընկճված մարդու վրա:
Նրան ծաղրում էին: Բայց ինքը չէր ծաղրվում: Եվ չէր էլ կարող ծաղրվել:
Երաժշտությունը, հնչյունները, ձայնը, որ ծիծաղ էին առաջացնում սրահում, չէին կարող սքողել, մոռացնել տալ վիշտը, անցյալը:
Երբ  հոգին է սոված, մարմինն ասես ծարավ, լռում է, սպասում: Երբ մարմինը կուշտ է, տառապանք ու ցավ տեսած հոգին է այս անգամ ծարավում:Նա է ջանում այս անգամ և պահանջում: Իսկ հոգու և սրտի պահանջը այլ է. Կամ ետ տուր անդառնալի կորուստը կամ մոռացնել տուր ամենը:Այլ ճանապարհ չկա:Բայց ոչ ոք չի կարող կորուստը ետ բերել:
Բայց կա միայն մեկ փրկություն:Մոռանալ ամեն ինչ: Մոռանալ ժամ ու ժամանակ, մոռանալ դեպքեր, դեմքեր: Սակայն ո՞վ, ո՞վ կարող է նոր ճանապարհ բացել ամենի համար. Ժամանա՞կը, բարի խո՞սքը,մտերիմ ընկե՞րը,ո՞վ... Ո՜չ ոք: Պարզ է, ո՜չ ոք:
Մոռացում կարող է տալ միայն գինին: Գինին է միակ դեղը:
Ստեֆանիոն խմում էր, խմում էր ինչքան կարող է, խմում էր, որ մոռանա, ներկան,շրջապատը, բարի խոսքերը, բարի ընկերներին, բարեկամներին, իրեն, անգամ անցյալը և անցյալում թաղված վիշտը: Խմում էր, հոգին թեթևացնում, և հոգու հետ էլ մարմինն ու սիրտը: Ամեն կորած բան ասես վերադառնում էր իր տեղը: Ամեն կումը խմելով, պարզվում էր ինքն իր դեմ:
Հաճախ էր նա հարբած վերադառնում կացարան, որտեղ բնակվում էր:Իսկ երբեմն էլ տեղ չէր հասնում, ընկնում էր փողոցում: Փողոցի մյուս բնակիչները հաճախ նրան թողնում էին միայն ներքնաշորերով:Սակայն նա չէր զգում , թե ինչպես են հանում շորերը: Ցուրտ ու ցավ էլ չէր զգում: Երբ մարդ ավելի մեծ ցավ է տեսել, այդպիսի փոքր ցավը ի՞նչ էր դրա դեմ: Կույրին էլ ինչպես կուրացնել, ընկածին էլ ինչպես գցել, սպանվածին էլ ինչպես սպանել:
Նա կորուստներ էր տեսել, կործանված երազներ էր տեսել, սպանված մարդիկ էր տեսել և սպանված, կտոր-կտոր արված սիրտ: Նա ավերակներ էր տեսել:Նա քարերի մեջ ջախջախված գլխով որդուն ու կնոջն էր տեսել, քարերի մեջ նա քար էր կտրել, և միայն սոված հոգին էր ոռնացել ու ոռնացել՝ ծերացած մի գայլ, որ հոշոտել գիտեր, գիտեր վրեժ լուծել, ա՜խ, հոգու աչքերով ի՞նչ վրեժ լուծել:
Երբ հարբած գալիս էր կացարան , հիշում էր այդ բոլորը: Հիշում էր, հի՜շում...Խմում էր,խմու՜մ... ու խմելուց ավելի էր հիշում:
Աշխարհը պտտվում էր: Գուցե նա էլ էր պտտվում աշխարհի շուրջը:Ընկնում էր փողոցում, շինաղբի մեջ: Փողոցը, շինաղբը, նրան փլատակներ ու ավերակներ էին հիշեցնում:Մարդիկ նրան դիակներ էին թվում, տեսիլքներ, որոնք չգիտես որտեղի՞ց էին գալիս ու դեպի ու՞ր էին գնում:
Նա գալարվում էր շինաղբի ու փոշիների մեջ և ոռնում հոգու ցավից:
Մարդիկ էլ հեռու էին փախչում նրանից, կարծելով, թե խելագար է:
Երբեմն պատահում էր, որ մի ծանոթ էր անցնում այդ փողոցով: Ծանոթ, ով գիտեր նրա պատմությունը, մոտենում էր , օգնում և կարծես իր խղճի առաջ մի մեծ պարտք էր կատարում:
Բռնում էր Ստեֆանիոյի թևատակերից և, լարելով ուժերը, նրան վեր էր բարձրացնում:Նա , երբ ոտքի էր կանգնում, կարծես թե ուրիշ մարդ էր դառնում:Լռում էր...Չէ՛, նա ոչ մոռանում էր, ոչ էլ փոխվում :Պարզապես ամաչում էր ինքն իրենից, փակվում էր ինքն իր մեջ, կորչում էր սեփական արարքների մեջ սեփական ափում...



31 мар. 2013 г.

Զգուշացի՛ր խոսափողից

Մանուկ ժամանակ ինչպե՞ս էր... Բոլորը հաստատ արած կլինեն:Վերցնում ես խոսափող հիշեցնող որևէ իր ու սկսում հայելու առջև ելույթ ունենալ: Մեկը երգում է,մյուսը հեռուստատեսային հաղորդավար է ձևանում:Ո՞ր մեկն ասես...ինչքան երեխա,այնքան բնավորություն ու էներգիա:Ու ինչքան երեխա, այնքան ապագա հասարակական էակ, որոնցից շատերը մի օր հայտնվում են իսկական խոսափողի առջև: Լինում են դեպքեր, երբ ոչ թե մարդիկ են խաղ անում,այլ խոսափողը:Շատ լրագրողներ գիտեն այս ոսկե կանոնը. փակ խոսափողի առջև երբեք մի՛ ասա այնպիսի բաներ, ինչը երբեք չէիր ասի բաց խոսափողի առջև: Բայց լրագրողներն ու ընդհանրապես մարդիկ պաշտում են լսել այն, ինչը նախատեսված չի եղել իրենց ականջների համար:

Դասական օրինակը Ռեյգանի օրինակն էր: Այս դեպքը կարող էր ճակատագրական լինել,բայց բարեհաջող ելք ունեցավ. հիմա հիշողները զվարճանում են միայն դրանով:1984-ին ԱՄՆ նախագահը պատրաստվում էր Համապետական հանրային ռադիոյով հերթական ամենշաբաթյա ուղերձը հղել ամերիկացիներին:Եթերի համար գրված տեքստը սկսվում էր այսպես.«Իմ երիտասա՛րդ ամերիկացիներ , գոհունակությամբ հայտնում եմ Ձեզ, որ այսօր օրենք եմ ստորագրել, որն ուսանողական, կրոնական խմբերին թույլ կտա...»: Բայց խոսափողը ստուգելու ժամանակ նախագահը որոշեց կատակել ու այսպիսի բան ասաց.« Իմ երիտասա՛րդ ամերիկացիներ, գոհունակությամբ հայտնում եմ ձեզ, որ այսօր օրենք եմ ստորագրել Ռուսաստանի ընդմիշտ օրենքից դուրս հայտարարելու մասին: Ռմբակոծությունն սկսում ենք հինգ րոպեից»: Այդ կատակի հեղինակ Ռեյգանի ձայնը դրված է համացանցում:Որոշ աղբյուրներ պնդում են, որ դա ասելիս նախագահն արդեն եթերում է եղել, որոշ աղբյուրներ, այդ թվում՝ «Վիկիպեդիա» համացանցային հանրագիտարանը, պնդում են, որ այդ պահին ոչ թե եթերի, այլ ձայնագրող սարքին է միացված եղել, իսկ հետո ձայնագրությունը ձեռքից ձեռք է տարածվել:Խոսափողի հետ նման մի խաղ էլ (մասնագիտությամբ, ի դեպ, դերասան) Ռոնալդ Ռեյգանն արել էր դրանից մոտ երկու տարի առաջ՝ նախագահական ուղերձին պատրաստվելիս.« Երեկ Լեհաստանի կառավարությունը՝ անուշահոտ երեխաների այդ ծաղկեփունջը, մի այլ հեռավոր քայլ է արել դեպի սեփական ժողովրդի ապահոտավետացումը»:
2006-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլոց փակ ընթրիքի ժամանակ տեխնիկական աշխատողը աուդիո լարը չէր անջատել, և լրագրողները մոտ քսան րոպե լսել էին, թե փակ դռների հետևում ինչ են խոսում Իրաքին ցույց տրվող օգնության ծրագրի մասին:

Համացանցում տեղադրված է 2008թ. օգոստոսի մի տեսանյութ, որում Վրաստանի նախագահ Սահակաշվիլին կծում է իր փողկապը: Իրական է, ինչպես է  տեսագրվել  ու տարածվել՝ չի նշվում:
Կա նման սկանդալների մի այլ տեսակ, երբ գլխավոր հերոսը ոչ թե փակ ու բաց , այլ գաղտնի խոսափողն է:ԱՄՆ-ում մի սկանդալից հետո ստիպված էր հրաժարական տալ նախագահ Նիքսոնը:


Հայկական թաքուն տեսագրությունների մի խումբ այլ բնույթի է, որի մասին խոսել չեմ ուզում: Միայն կպատմեմ 90-ականների մի լրագրողի մասին, որը ուղիղ եթերում օդապարիկի մասին լուր կարդալիս սկսել է բարձրաձայն տատանվել՝ օդապարուկ, օդապարիկ, օդապարուկ... ու եթերում ասել է. « Արա, էս ի՞նչ .... բառ ա»:Անմիջապես հեռացրել են աշխատանքից:


Ինչ էլ գրվեց այս մասին, կամ կեղծվա՞ծ նյութեր են, թե՞ոչ, կարելի է ընդունել որպես փակ խոսափողի առջև մարդու բնավորության ռենտգեն:Ոչ ավելին:Շատ պատմություններ եմ լսել , երբ ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորն ասել է.
« Լավ չեղավ, էլի մի դուբլ, էլի մի դուբլ», մի դերասան ափերից դուրս եկած՝ հարձակվել է ռեժիսորի վրա:
Եվ որքան ուսումնասիրում ես եթերի համար չնախատեսված , բայց ինչ-որ կերպ հասարակությանը մատչելի դարձած նյութերը, այնքան համոզվում ես, որ այդ կտորները ոչ այլ ինչ են, քան դրանց հեղինակների բնավորության ճիշտ և ճիշտ արտացոլումը...
Շարունակելի...

28 апр. 2012 г.

Հետգրություն

Այս ամենից հետո ինձ մնում է ավելացնել միայն մեկ բառ . Վերջ:
Լավ, փորձեմ սկսել նորից, գուցե հիշողությունս վերականգնվի:
Ասենք, հիշելու բան էլ չկա, չէ, ավելի ճիշտ կլինի այսպես, հիշելու ցակություն չկա, կյանքումս չկա հերթականություն:
Ամեն անգամ ականատես էի լինում, թե նա ինչպես էր ընկել կախվածության մեջ այդ թույնից:Եվ ամեն անգամ հիշում եմ նրա բառերը.
- Ու հիմա խարխափելով եմ քայլում:Կյանքիս լույսը մարել է այն խավար տարիների նման:
Թերևս ամեն անգամ հետգրության նման ավելացնում էր հետևյալը . - Բայց ուզում եմ այդ մթությանն էլ վերջ տալ , որոշել եմ կյանքիս լույսերը վառել ու փոփոխել ընթացքը: Հրաժարվել այդ թույնից:
Ցավագին պատմություն: Անդադար խմում էր այդ թունը . սուրճ, և երբեք չէր խոսում նրա վնասակար կողմերի մասին: Ցավ էի ապրում,երբ տեսնում էի ինչպես էր խմում, նույնիսկ օր էր լինում, երբ  ոչինչ չէր ուտում, բայց միևնույն է խելագարի պես խմում էր:Սկսել էր տառապել անքնությամբ...
Եվ մի օր էլ ասաց . Վերջ: Սակայն երբ բացեց պահարանը, տեսավ, որ ընդամենը մեկ գդալ սուրճ է մնացել:Զարմանալին այն էր, որ բացեց աղբարկղը և քթի տակ մռթմռթալով՝ այն լցրեց այնտեղ:Եվ վերջում արտաբերեց հետևյալը.
-Ինչ էլ լինի և ինչ էլ որ անելու լինեմ, այլևս ոչ մի բաժակ "թույն"...

15 апр. 2012 г.

Մի բլոգի պատմություն

Տարիներ առաջ, երբ փոքրիկ աղջնակ էի , ունեի շատ երազանքներ և մտքեր, որոնք երբևէ չէին իրականանում (սակայն ես հավատում էի, որ մի օր կիրականան) մտածում էի ամեն ինչի և ամենքի մասին: Ապրում էի տվյալ օրով և ոչ թե վաղվա օրով, ապրում էի ուրիշների կյանքով, չունեի սեփական ոչինչ:Ես լսում էի բոլորին և հավատս չէր գալիս, որ մեր օրերում հնարավոր էր լինել այդքան կույր, այդքան խեղճ ու կոտրված:
Եվ երբ հիմա հիշում եմ այդ ամենը, ապշում եմ. ինչպե՞ս կարելի էր ապրել այդպես:

  15.04.11
Հիշում եմ քննության էի գնալու, մտքերի մեջ էի,սակայն դեռևս մտածկոտ ու լուռումունջ: Կարդում էի ընկերուհիներիցս մեկի բլոգը: Այդ բլոգի անվանումը հոգեհարազատ էր ինձ, տվյալ դեպքում այդ պահի հոգեվիճակիս. նեռվային աղջիկ: Կարդալուց հետո ցանկություն առաջացավ ունենալու անձնական բլոգ:Բացեցի: Սկզբում չգիտեի ինչ անեի, անընդհատ զղջում էի՝ Ինչու՞ արեցի, կարող էի չբացել...: Չէի կարողանում կողմնորոշվել՝ ճի՞շտ եմ անում, թե՞ ոչ:Ու մինչև վերջ, նույնիսկ հիմա այդպես եմ մտածում, իմ արածի վրա վստահ չեմ:Երևի դա գալիս է նրանից, որ շատ եմ հաշվի առնում ուրիշների կարծիքները: Դա վատ է, որովհետև ես լսում եմ այդ կարծիքները, որոնք շատ են ու տարբեր, ու ընկնում եմ մի լաբիրինթոս, որտեղից դժվարանում եմ դուրս գալ:
Ես ոչ սովորական եմ ապրում, ոչ բոլորի նման: Ես անընդհատ ինձ զգում եմ մի տեսակ չհասկացված: Երբեմն գրում եմ մի բանի մասին, իսկ մարդիկ ասում են՝ Դե լավ էլի, ո՞նց կարելի է հիմա այդպես մտածել կամ գրել: Անընդհատ այդպիսի արձագանքներ եմ լսում ու սկսում եմ մտածել՝ գուցե սխալ եմ:
Եվ այսօր արդեն թերևս լսելով այդ կարծիքները և շարունակելով գրել՝ ես հասկացա, որ գտել եմ: Կարդում է մեր սերունդը. ոմանք սիրում են, ոմանք՝ ոչ: Տեսնես հիմա ինչ-որ գտել եմ, ո՞վ էր կորցրել:
Ես,սակայն, շատ բանի եմ հասել: Շնորհակալ եմ բոլորին, որ եղել են իմ կողքին, թեկուզ և իրենց ներկայությամբ: Իսկ ամենամեծ շնորհակալությունը հայտնում եմ իմ ընթերցողներին, որովհետև եթե դուք չընթերցեիք , ես ոչինչ չէի գրի և կդոփեի նույն տեղում:
Ես կարողացա: Մենք արդեն մեկ տարեկան ենք :)

5 янв. 2012 г.

Հետաքրքիր պատմություն անբավ սիրո մասին / մաս 3

Օրերից մի օր նրա մեջ ցանկություն առաջացավ հետ գնալ այն գյուղը, որտեղից ամեն ինչ սկսվել էր: Գնաց, սակայն այնտեղ ոչ ոք չկար: Կային միայն ինչ-որ ավերակներ և ոչ մի կենդանի շունչ: Հանկարծնա տեսավ, այն նույն Լեոյին , կուչ եկած, նստած մի փոքրիկ անկյունում: Ուրիշ ոչ ոք չկար: Միայն նա էր մնացել: Զարմացած կախարդը մոտեցավ նրան և ասեց.
-Հը՞ն: Դու դեռ ողջ ես: Հա-հա-հա:
-Իսկ ես երբեք չեմ էլ մահանալու:
-Ի՞նչ: Հա ճիշտ է  ես քեզ անմահություն եմ, չէ՞ տվել,- հարցրեց Մոդեսթին:
-Հըմ: Դա դու չես արել: Ուղղակի հենց ես եմ ուզել:
-Բայց դու, ո՞վ ես, որ ինչ -որ բան ուզես:
-ԵսԵսես մի հիմար, շատ խղճուկ արքայազն  եմ,  շատ հիմար
-Հա.. հիմա դու էլ կմեռնես,- կախարդը հանեց թուրը, որ մխրճի նրա սրտի մեջ, խլի այն, ինչ տվել էր, երբ հանկարծ նա տեսավ մի մեծ , հսկայական, ահռելի լույս Լեոյի աչքերում: Եվ հանկարծԼեոն կորավ:
Մոդեսթին թողեց և արագ փախավ այդտեղից: Գնաց իր ամրոցը և վախով սկսեց այնտեղ նստել: Նա հասկացել էր, որ Լեոն  մի օր կգա և կհաղթի իրեն: Նա հասկացել էր, որ արքայազնը  հենց ինքը սերն էրմի հիմար, խղճուկ արքայազն