Կա նման սկանդալների մի այլ տեսակ, երբ գլխավոր հերոսը ոչ թե փակ ու բաց , այլ գաղտնի խոսափողն է:ԱՄՆ-ում մի սկանդալից հետո ստիպված էր հրաժարական տալ նախագահ Նիքսոնը:
Հայկական թաքուն տեսագրությունների մի խումբ այլ բնույթի է, որի մասին խոսել չեմ ուզում: Միայն կպատմեմ 90-ականների մի լրագրողի մասին, որը ուղիղ եթերում օդապարիկի մասին լուր կարդալիս սկսել է բարձրաձայն տատանվել՝ օդապարուկ, օդապարիկ, օդապարուկ... ու եթերում ասել է. « Արա, էս ի՞նչ .... բառ ա»:Անմիջապես հեռացրել են աշխատանքից:
Ինչ էլ գրվեց այս մասին, կամ կեղծվա՞ծ նյութեր են, թե՞ոչ, կարելի է ընդունել որպես փակ խոսափողի առջև մարդու բնավորության ռենտգեն:Ոչ ավելին:Շատ պատմություններ եմ լսել , երբ ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորն ասել է.« Լավ չեղավ, էլի մի դուբլ, էլի մի դուբլ», մի դերասան ափերից դուրս եկած՝ հարձակվել է ռեժիսորի վրա:
Եվ որքան ուսումնասիրում ես եթերի համար չնախատեսված , բայց ինչ-որ կերպ հասարակությանը մատչելի դարձած նյութերը, այնքան համոզվում ես, որ այդ կտորները ոչ այլ ինչ են, քան դրանց հեղինակների բնավորության ճիշտ և ճիշտ արտացոլումը...
Շարունակելի...

0 коммент.:
Отправить комментарий