Կյանքում ինչ ասես, որ չի լինում: Լինում է և այնպես, որ շաբաթը ուրբաթից շուտ է գալիս: Մարդիկ մտածում էին, երբ ամիսը լրանա, արձակուրդ կվերցնեն ու... Բայց ամիսը հենց որ լրացավ, ոչ թե մարդիկ արձակուրդ վերցրեցին, այլ... Վարորդը չգիտեր ինչ աներ փողը, ինչպես բացատրեր: 150դրամ...150դրամ...150դրամ...150դրամ...150դրամ... Ախր հենց դրա համար էլ շատերը թողել էին իրենց աշխատանքը, որ նրանց օգնեին: Իսկ հիմա ո՛չ ուղևոր կա, ո՛չ էլ աշխատավարձ: 100դրամ...100դրամ...100դրամ...100դրամ...100դրամ... Երթուղայինները գրեթե դատարկվել են:Ա՜յ քեզ բան:Միայն հեքիաթներում է այսպես լինում, երբ կախարդական գավազանի մի հարվածով թագավորական պալատն իր ամեն ինչով գետնի տակ է անցնում ու տեղը բոստան է առաջանում, մեջը՝ վարունգ ու բողկ: -Ձե՞ռ...առնել...Ի՞նչ եք ասում,- զարմացա ես,- ինչո՞ւ պետք է ձեռ առնեմ: -150 դրամ: -Իսկ ո՞վ է ասել, ո՞ւր է ձեր հրամանը: -Վարպես պարպետը: -Ես հավատում եմ, բայց ի պաշտոնե հասկանում եք... Պաշտոնը՝ պաշտոն, թուղթը՝ թուղթ, հրամանը՝ հրաման: Այդ բոլորը մարդու ստեղծածներն են:Նախ՝ մարդուն հավատացեք, հետո՝ պաշտոնին, թղթին, հրամանին: Շարունակելի...
0 коммент.:
Отправить комментарий