8 сент. 2012 г.

Բացատրական բառարան

Լոքշ...նատուռի... քյառթու...քյալ...Սա այն բառերի մի մասն է, որոնք մեզանից շատերը թերևս լսել են տարբեր իրավիճակներում հայտնված տարբեր մարդկանց կողմից:Սա մի բացատրական բառարան է՝ հատուկ կյանքից <<հետ մնացածների>> համար:
Լոքշ: 
21-րդ դարի համար բավականին բարդ հասկացություն է, թե ընկալման և թե առօրյա խոսելաոճում օգտագործելու համար:Սա այն բառերից մեկն է, որը ավելի շատ օգտագործվում է երիտասարդների լեքսիկոնում:<<Լոքշից>>,  օրինակ, կարելի է մարդ ծեծել, թմրանյութեր օգտագործել և նույնիսկ բանակ գնալ՝ երկու տարի <<լոքշից նոր լոքշ բացահայտելու համար>>:
Նատուռի: Բառ, որը ավելի շատ օգտագործվում է հայկական բառապաշարում. սակայն բառի արմատը լատինական է. <<nature>> - բնություն, իրականին համապատասխանող ինչ-որ բան, բնական . ահա, թե ինչ են ցանկանում ասել այն մարդիկ, ովքեր օգտագործում են այս արտահայտությունը: Այնուամենայնիվ ոմանք այս բառը օգտագործելիս արտահայտում են իրենց հիացմունքը այս կամ այն իրի կամ երևույթի նկատմամբ և, որը, թերևս համապատասխանում է իրականությանը:
Քյառթու: Բավականին բարդ ու տհաճ հնչողությամբ արտահայտություն է: Բարձրաշխարհիկ բառապաշարում այն կարող է փոխարինվել չափից ավելի, ընդգծված արտահայտություններով:Սակայն այն ճիշտ բնորոշումն է որոշակի երևույթների. քյառթու պառավ,քյառթու ռաբիզ, քյառթու քաչալ:
Քյալ: Կիրառվում է դիմացինին որակական ոչ բարձր հատկանիշներ տալու համար:Մի արտայատություն, որի ծագումնաբանությունը անբացատրելի է:
Լինում են երկխոսություններ, երբ հնչում է
<<արա՛, հո դու քյալ չե՞ս >> հարցադրումը, այստեղ նկատի է առնվում այն, որ դիմացինը սխալ է կողմնորոշվել կամ սխալ պատասխան է տվել:Այսինքն՝ ակնհայտ <<քյալություն>> է արել:



______
Զգուշացեք չհայտնվել այս բառերի կիզակետում, իսկ երբ հայտվե՛ք. հիշե՛ք, որ գոյություն ունի բացատրական բառարան:

2 коммент.:

  1. Բրավո! Երկար եմ փնտրել համով ու խորը հումորով բլոգ...

    ОтветитьУдалить
  2. Բրավոյի համար շնորհակալ եմ,իսկ ինչ վերաբերվում է համով հումորին կարելի էր չակերտավոր գրել : Շնորհակալ եմ Հայկ

    ОтветитьУдалить