Այսպես է սկսվում առածը, բայց այսպես չի վերջանում: Առածը կիսատ թողեցի, որովհետև վերնագիր էր:Բայց առածը առած է միայն լրիվ: Նա արտահայտում է այն, ինչ կյանքի իմաստություն է կոչվում: Իսկ կյանքի այդ իմաստությունը վերոհիշյալին ավելացնում է, որ մարդ հանդիպում է մարդու:Մարդ՝ մարդու և որտեղ ուզես. անապատում, ծովում, ցամաքում, հյուսիսում, հարավում:
Բայց ամենից շատ մարդիկ իրար հանդիպում են շուկայում և երթուղային մեքենաներում, այն էլ այս ամռան շոգին:Երբ շուկայի հետ մրցում են ցանկացած հանրախանութներ:
Ում ասես, որ չես հանդիպի այս օրերին, շոգ օրերին, իսկ անձրևոտ օրերին գրեթե ոչ մեկին չես հանդիպի:
Երբ շուկա ես մտնում, առաջին տպավորությունը այն է, թե բոլորն էլ վաճառում են: Բոլորի ձեռքերին էլ ինչ-որ բան կա: Գալիս են, գնում ու չի հասկացվում, գնե՞լ են դրանք, թե՞ վաճառում են:Մարդիկ էլ կան, որ շուկա են գնում ման գալու, ժամանակ անցկացնելու, ծանոթներին հանդիպելու կամ պարզապես նայելու համար:
Երբ շուկա ես մտնում, մի պահ թվում է, թե այդպես կույտ առ կույտ թափված է քաղաքի աղբը, թափված իրար վրա, ինչպես պատահի, խառնիխուռն, հապշտապ, անտրամադիր:Բայց երբ շրջում ես այդ շարքերի միջով, տեսնում ես, որ ամեն ինչ իր տեղում է, կարգով ու շարքով, բաժիններով, ինչպես մասնագիտացված շատ խանութներում:
-Ի՞նչ եք հավաքվել, չենք ծախում:Պրծա՛վ:
-Ես ուզում եմ, ի՞նչ արժե,- հնչում է մի կանացի ձայն:Ես, որ գլուխս կախել էի, արագ բարձրացրեցի:Ձայնը ծանոթ էր, շա՜տ ծանոթ:Բարձրացնում եմ ու հիշում հին առածը. <<Սարը սարի չի հանդիպում, բայց մարդը մարդու...>>:
Օ՜, մարդիկ, մարդիկ...
Իսկապես որ օ՜:Ուրիշ ոչ մի բան:
Չորս կողմս մարդիկ էին: Շտապող, իրենց գործերով զբաղված մարդիկ:Նրանք չեն հասկանում ինձ: Նրանք անգամ ճանապարհ չեն տալիս, որ փախչեմ, որ կորչեմ: Մարդիկ անտարբեր են: Մարդիկ ինձ չեն հասկանում:
Չորս կողմս մեքենաներ են, մարդիկ, շենքեր, խանութներ:Մեքենաներն են աղմկում:Աղմուկ է, անտանելի աղմուկ, բայց ես ոչի՜նչ չեմ լսում:
Բայց ո՜չ...
Ես վազում էի: Չէի մտածում ո՛չ անցյալի, ո՛չ ապագայի, ո՛չ էլ անգամ հոգու ու նոր մաքրության մասին: Ես վազում էի, վազո՜ւմ և ինքս իմ մեջ երդվում, երդվում ինձ համար թանկ ամեն ինչով:Քի՜չ մնաց...

0 коммент.:
Отправить комментарий