
-Իսկ ես երբեք չեմ էլ մահանալու:
-Ի՞նչ: Հա ճիշտ է ես քեզ անմահություն եմ, չէ՞ տվել,- հարցրեց Մոդեսթին:
-Հըմ: Դա դու չես արել: Ուղղակի հենց ես եմ ուզել:
-Բայց դու, ո՞վ ես, որ ինչ -որ բան ուզես:
-Ես… Ես… ես մի հիմար, շատ խղճուկ արքայազն եմ, շատ հիմար…
-Հա.. հիմա դու էլ կմեռնես,- կախարդը հանեց թուրը, որ մխրճի նրա սրտի մեջ, խլի այն, ինչ տվել էր, երբ հանկարծ նա տեսավ մի մեծ , հսկայական, ահռելի լույս Լեոյի աչքերում: Եվ հանկարծ…Լեոն կորավ:
Մոդեսթին թողեց և արագ փախավ այդտեղից: Գնաց իր ամրոցը և վախով սկսեց այնտեղ նստել: Նա հասկացել էր, որ Լեոն մի օր կգա և կհաղթի իրեն: Նա հասկացել էր, որ արքայազնը հենց ինքը սերն էր…մի հիմար, խղճուկ արքայազն…
0 коммент.:
Отправить комментарий