14 янв. 2012 г.

Միքայել Պետրոսյան

"Մարդ պետք է լինի միշտ շարժման մեջ, աճի` նորանալով":
Թվում է` բոլորն էլ կարող են լուսանկարել:Սակայն դա այդքան էլ հեշտ չէ , ինչպես կարծում ենք մենք:Սովորել:Հինգ տարի սովորելը բարդ գործ է, և հետո` ամեն բան չէ, որ հենց սկզբից հաճելի է:Երբեմն ծուլանում ես, հոգնում, ձանձրանում:Բայց եթե անհրաժեշտ ջանք ես թափում ու հաղթահարում այդ ամենը, "վարձատրվում" ես իսկական բերկրանքով. քո իսկ սեփական ցուցահանդեսով:


Առաջին ցուցահանդես
      "Անցած ժամանակներ"
Այսօր` "Street Yellow"-ում Մ. Պետրոսյանի առաջին լուսանկարչական ցուցահանդեսն էր:Ցուցահանդես, որը կարևոր է յուրաքանչյուր լուսանկարչի համար:Եվ այն էլ այն լուսանկարչի համար, որ երբևէ չի մասնակցել այլ ցուցահանդեսների,չի ներկայացրել իր լուսանկարները:
"Սա մի փոքր քայլ է մարդու համար, մի հսկայական ցատկ` լուսանկարչի համար" . հենց այս խոսքերով էլ ուզում եմ ներկայացնել Միքայելին,ով ոչ միայն քայլում է ու ցատկում,քնում ու ուտում, այլև լուսանկարում է:


                  Նախապատմություն
Ինչպես նշեց Միքայելը զրույցում` լուսանկարներում ավելի շատ նախապատմություն է տալիս 60-70-ական թվականներին,այդ պատճառով էլ ցուցահանդեսը կոչվում ` "Անցած ժամանակներ":
Ուշադիր զննելուց հետո իր լուսանկարներում կնկատեք ավելի շատ անգունություն, քան թե գունավորություն:Նկարների մեծամասնությունը սև և սպիտակ են:Հետաքրքիր է այն փաստը, որ լուսանկարիչը ուշադրություն չի դարձնում "գլամուռ" ասվածին:Բառ, որ ստիպում է ամբողջ աշխարհին քայլել իր հետ:Սակայն Միքայելը ոտք չի մեկնում ամբողջ աշխարհի հետ, իր տեսակով միակն է և անկրկնելին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ քեզ Միքայել և ցանկանում ավելի շատ ֆոտոշարքեր:


0 коммент.:

Отправить комментарий