10 февр. 2012 г.

Ես մարդ եմ


Կա մի օրենք, որի վրա դեռ շատ պիտի խորհենք...Ո՞վ է դրել հիմքը դրա: Ո՞վ է դարձրել օրենք:Ուղեկցում է ահը մահվան մեզ ծննդյան իսկ առաջին պահից,սակայն մեզ ավաղ, մահն է միայն փրկում մահվան ահից:Եկեք, գտնենք մեկին, որ մի արտասովոր հնարքով այդ օրենքը հերքի:
Ու գիտեք, եկել- բացել դուռն ու մտել է ներս...Եվ գիտե
՞ք ինչ է ասում.  -Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս...
Ի
՞նչ արած մարդ եմ...այս եղած-չեղած, մեղաց աշխարհում իմաստունների թիվն այնքան շատ է , որ իմաստությունն էլ իմաստ չունի...
Ի
՞նչ արած մարդ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,հասկացեք էլի ես մի քիչ բարդ եմ. քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ:Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը և ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ դեռ թիապարտ եմ:
Մերթ ոտքից գլուխ զարդեր եմ հագնում,մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ:Բայց և կարճատև մի ակնթարթ եմ, փոթորիկներ են եռում հատակիս,թեև ներսից այնպես հանդարտ եմ:Բայց ինքս, դեռ ավաղ անավարտ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է...
Հասկացեք էլի, ի
՞նչ արած, մարդ եմ...

0 коммент.:

Отправить комментарий