28 февр. 2012 г.

Սերունդների բաժանումը

Ամեն բան է անցնում իմ սրտի միջով՝ աշխարհը,բոլոր իրերը,հարցերը,դեպքերը. ես անտարբեր չեմ կարող կանգնել աշխարհի առաջ,անարձագանք,անանդրադարձ:
Պլատոնը աշխարհը հասկանալու համար իդեաների է վերածում. Մարքսը՝ տնտեսական շահի, Ֆրեյդը՝ սեռի, բանաստեղծը՝ բանաստեղծության,նկարիչը՝ գույների, պատկերների, Սպիոզան՝ էթիկայի, բարոյական նորմերի:
Աշխարհը վատ է, գեշ է կառուցված հենց այն բանով, որ ծերություն կա, հիվանդություններ և մահ:Ու գոյության կռիվ կա՝ իրար ուտելու կարգախոսով:Եվ այս տիեզերային ֆոնի վրա հայկական պատմությունը - ջարդ,կոտորած,գաղթ,աղքատություն, թշվառություն, քուրդ, թուրք և եվրոպական մեծ պետությունների դիպլոմատիան:
Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ.-
մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, մայրենասեր:
Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն:


0 коммент.:

Отправить комментарий