Գեղեցիկ զգեստ,անթերի սանրվածք,կատարյալ շպար,շքեղ աքսեսուարներ...ակամայից պատկերացնում ես ինչ-որ մի աստղի, որ կարմիր գորգի վրա կեցվածք է ընդունում լուսանկարիչների առջև:Իսկ իրականում` ինչ-որ աղջնակ շտապում է ուսումնական հաստատություն:Այս ընթացքում ակամայից հիշեցի մի գովազդային հոլովակ, որում ասվում էր. կատարելություն ամեն ինչում:Մի պահ մտածում ես:Իսկ ինչո՞ւ ոչ:Չէ՞ որ այդ աղջիկն ունի կատարյալ տեսք:Դա, իհարկե, անժխտելի է, սակայն ոչ բուհում սովորող աղջկա համար:
Հիմա կասեք... Օ՛, ոչ նորից ծեծված թեման:Բայց մի շտապեք, քանզի ես չասացի այն ամենը,ինչ լսում եք անընդհատ:Ես ուղղակի ասում եմ միայն մի բան. Մտածեք ձեր մասին:Հարց է առաջանում, թե ինչ կապ ունի իմ ասածը այդ կամ այդպիսի տեսք ունեցող հազարավոր աղջիկների հետ:Դժվարանում ե՞ք գտնել պատասխանը:Պատասխանը պարզից էլ պարզ է:Երբ կինն ամեն օր հագնում է երեկոյան զգեստներ, ունենում երեկոյան շպար,ապա հարց է ծագում ինչ պետք է հագնի նա դպրոցում կամ էլ նույնիսկ ինչ- որ երեկույթի ժամանակ, որպեսզի ունենա առօրեականից տարբերվող տեսք:

0 коммент.:
Отправить комментарий