
Նա խոսեց.
-Ի՞նչ ..ե՞ս..,- հետո հանկարծ միանգամից վերափոխվեց, նայեց նորից և շարունակեց,- ես եկել եմ իմ արքայադստեր հետևից, և միայն նրա հետ կգնամ:
-Հա-հա-հա,-ծիծաղեց Մոդեսթին,-իսկ քեզ նա պե՞տք է: Ծեր, ոչ գեղեցիկ: Նրա լավագույն տարիներն արդեն անցել են, շուտով կմահանա:
-Հըմ: Ես էլ երիտասարդ չեմ:
-Ես քեզ կտամ, երիտասարդություն,անմահություն: Կուզե՞ս նրա փոխարեն:
-Ի՞նչ,- ուզում էր համաձայնել, բայց մի պահ հիշեց, որ ինքը արքայազն է,- ոչ դա ինձ պետք չէ, եթե իմ սիրելին իմ կողքին չի լինելու:
-Սեր, հա-հա-հա: Այդ բառը հորինել են ապուշները: Ի՞նչ սեր: Սեր երբեք գոյություն չի ունեցել: Լավ , սպասիր , ես քեզ ավելի լավ ինչ -որ բան կտամ:
Արքայազնը մերկացրեց իր թուրը:
-Հանգիստ: Ես քեզ ոսկի կտամ, հարստություն,-գոռաց Մոդեսթին:
-Ի՞նչ: Հարստությունը ի՞նչ է:
-Հա: Հարստությունը դա այն է, ինչով ապրում է այս աշխարհը: Դու կկարողանաս ունենալ այն ամենը, ինչ կուզես: Միայն պատկերացրու, դու կլինես բարձր բոլորից:
-Բայց: Բայց,- գայթակղությունը հսկայական էր և Լեոն խոնարհեց իր թուրը,- համաձայն եմ:
Կախարդի աչքերը փայլեցին: Ահա, ահա: Ահա այն ինչը կկործանի ողջ աշխարհը: Մարդկային զգացմունքները`սերը, ագահությունը…
Եվ Մոդեսթին Լեոյին տվեց երիտասարդություն, անմահություն և և լիքը ոսկի, լիքը հարստություն: Լեոն գնաց, վերադարձավ իրենց գյուղը: Մարդիկ տեսան նրան նորից, զարմացան երիտասարդության վրա: Նրա հին ընկերներից մեկը, ով արդեն ծերունի էր մոտեցավ նրան և այսպես ասեց.
-Ինչպե՞ս: Սա ինչպե՞ս է պատահել:
-Հա…Իսկ դո՞ւ ով ես,- իհարկե նրան հիշելով հարցրեց Լեոն :
-Ես քո ընկերն եմ…էի…- նվազող ձայնով, մի կերպ արտասանեց ծերունին:
-Ես քեզ չեմ ճանաչում, ես հարուստ եմ:
-Հարո՞ւստ: Ի՞նչ է դա նշանակում:
-Ես հիմա կարող եմ ունենալ այն ամենը ինչ ուզեմ: Ամուսնանալ նրա հետ, ում հետ ուզեմ: Չէ որ ես հարուստ եմ:
-Դու հարուստ չես, դու ընդամենը հիմար ես, որոնցից լիքն է աշխարհը:
-Ի՞նչ: Ինչպե՞ս դու համարձակվեցիր ինձ նման մարդուն հիմար անվանել:
-Ես միշտ ասում եմ այն, ինչ տեսնում եմ:
Լեոն հանեց թուրը և այն խրեց ծերունու սրտի մեջ: Նա չէր կարող հանդուրժել, որ ինչ-որ մի ծերունի իրեն հիմար անվաներ: Չէ որ նա արդեն հարուստ էր:
Գյուղում լուր ընկավ, որ արքայազնը հարստացել է: Իրականում ոչ ոք էլ չէր հասկանում, թե ինչ է հարստությունը, բայց բոլորն էլ ուզում էին դրանից ունենալ: Մի գիշերով երիտասարդները եկան, մտան նրա սենյակը, խփեցին գլխին և տարան այն ամենը ինչ նա ուներ: Հետո ինչ-որ բան իրար մեջ չկիսեցին: Սկսեցին իրարից խլել ոսկին: Հետո նաև ուրիշները իմացան դրա մասին… հետո ուրիշները… և հարստության ալիքը տարածվեց ողջ աշխարհով: Յուրաքանչյուր ոք ուզում էր ունենալ ավելին, քան ընկերը: Յուրաքանչյուրը ձգտում էր լինել ամենահարուստը: Եվ սկսվեցին պատերազմներ… և սկսվեց չարը…Մոդեսթին նստած իր ամրոցում ծիծաղում էր մարդկային հիմարության վրա: Նա բոլորին ոսկի էր տալիս, փոխարենը խլելով նրանց խելքը, ուղեղը: Շուտով նա կտիրեր աշխարհին…
0 коммент.:
Отправить комментарий