
Հիշում էր ծաղրանքը, աստղի պես հայտնվելը,անհուն երկնքում շողալը ու ասուպի պես հեռանալը:
Ու քայլում էր մութ սենյակում, նույնիսկ չէր ցանկանում անջատել սենյակի լույսը, քանզի այդ մթության մեջ աչքերի առջև նշմարվում էր նրա պատկերը, անգամ ծաղրանքը:Փորձում էր չմտածել:Նայում էր պատուհանից դուրս ու նորից հայտնվում էր ծաղրանքը, որը կարծես ապտակում էր նրա երեսին:Կրկին փորձում էր չմտածել,վերցնում էր գիրքը, թերթում էր էջերը արագորեն, ուզում էր կարդալ, շեղել մտքերը, բայց ոչ մի կերպ չէր ստացվում:Աչքերը կարծես կուրացել էին ու չէին տեսնում այդ դաժան իրականությունը, այն, որ խոքերը անիմաստ են եղել:
Ինչուները հանգիստ չեն տալիս,ինչո՞ւ, այս հասարակ բառը, որն ունի ընդամենը չորս տառ` հանգիստ չի տալիս նրան:
Ինչո՞ւ...Ծաղրանք... Միթե կատակ...Ոչ նա խեղկատակ չէր...
0 коммент.:
Отправить комментарий