Տարիներ առաջ, երբ փոքրիկ աղջնակ էի , ունեի շատ երազանքներ և մտքեր, որոնք երբևէ չէին իրականանում (սակայն ես հավատում էի, որ մի օր կիրականան) մտածում էի ամեն ինչի և ամենքի մասին: Ապրում էի տվյալ օրով և ոչ թե վաղվա օրով, ապրում էի ուրիշների կյանքով, չունեի սեփական ոչինչ:Ես լսում էի բոլորին և հավատս չէր գալիս, որ մեր օրերում հնարավոր էր լինել այդքան կույր, այդքան խեղճ ու կոտրված:
Եվ երբ հիմա հիշում եմ այդ ամենը, ապշում եմ. ինչպե՞ս կարելի էր ապրել այդպես:
15.04.11
Հիշում եմ քննության էի գնալու, մտքերի մեջ էի,սակայն դեռևս մտածկոտ ու լուռումունջ: Կարդում էի ընկերուհիներիցս մեկի բլոգը: Այդ բլոգի անվանումը հոգեհարազատ էր ինձ, տվյալ դեպքում այդ պահի հոգեվիճակիս. նեռվային աղջիկ: Կարդալուց հետո ցանկություն առաջացավ ունենալու անձնական բլոգ:Բացեցի: Սկզբում չգիտեի ինչ անեի, անընդհատ զղջում էի՝ Ինչու՞ արեցի, կարող էի չբացել...: Չէի կարողանում կողմնորոշվել՝ ճի՞շտ եմ անում, թե՞ ոչ:Ու մինչև վերջ, նույնիսկ հիմա այդպես եմ մտածում, իմ արածի վրա վստահ չեմ:Երևի դա գալիս է նրանից, որ շատ եմ հաշվի առնում ուրիշների կարծիքները: Դա վատ է, որովհետև ես լսում եմ այդ կարծիքները, որոնք շատ են ու տարբեր, ու ընկնում եմ մի լաբիրինթոս, որտեղից դժվարանում եմ դուրս գալ:
Ես ոչ սովորական եմ ապրում, ոչ բոլորի նման: Ես անընդհատ ինձ զգում եմ մի տեսակ չհասկացված: Երբեմն գրում եմ մի բանի մասին, իսկ մարդիկ ասում են՝ Դե լավ էլի, ո՞նց կարելի է հիմա այդպես մտածել կամ գրել: Անընդհատ այդպիսի արձագանքներ եմ լսում ու սկսում եմ մտածել՝ գուցե սխալ եմ:
Եվ այսօր արդեն թերևս լսելով այդ կարծիքները և շարունակելով գրել՝ ես հասկացա, որ գտել եմ: Կարդում է մեր սերունդը. ոմանք սիրում են, ոմանք՝ ոչ: Տեսնես հիմա ինչ-որ գտել եմ, ո՞վ էր կորցրել:
Ես,սակայն, շատ բանի եմ հասել: Շնորհակալ եմ բոլորին, որ եղել են իմ կողքին, թեկուզ և իրենց ներկայությամբ: Իսկ ամենամեծ շնորհակալությունը հայտնում եմ իմ ընթերցողներին, որովհետև եթե դուք չընթերցեիք , ես ոչինչ չէի գրի և կդոփեի նույն տեղում:
Ես կարողացա: Մենք արդեն մեկ տարեկան ենք :)

Լիաննն ))) Շատ լավ ես գրում ու անկեղծ: ՈՉ մեկի կարծիքն էլ թող չփոխի քո որոշումը: Կարևորը ունես քո սեփական աշխարհը, էդ ոչ մեկի հետ մի կիսի, ոչ մեկին թույլ մի տուր մտնել էդտեղ, ես էլ եմ քո ճանապարհն անցել, չնայած դու որպես բլոգեր ավելի մեծ ես)))) Եթե ես չկարդայի քո բլոգը, համոզված եղիր, որ երբեք չէի իմանա, որ էդպես ես մտածում, որ էդպես ես զգում...
ОтветитьУдалитьԿշարունակես նույն ձևով:)))))
Մարի
Շնորհակալ եմ Մարի ջան...սա այն պատմությունն էր, որի հիման վրա ստեղծվել է իմ բլոգը... սա այն պատմությունն էր, որի միջով առաջին մի քանի ամսում անցել եմ ես և իմ բլոգը... Իսկ հետո, ամեն ինչ արդեն սովորական էր: Այո՛, ես շարունակում եմ նույն ոգով:Եվս մեկ անգամ շնորհակալ եմ անչա՜փ
ОтветитьУдалить