Առաջին անգամ տղան նրան սրճարան հրավիրեց, երկրորդ անգամ ծաղկեփունջ նվիրեց,երրորդ անգամ՝ օծանելիք:Թե ո՛ր անգամ սկսվեցին համբույրներն ու գգվանքները, հիմա արդեն չի հիշում:Փորձեց սթափվել, դիմադրել միայն այն ժամանակ, երբ զգաց, որ սիրո վայելքի կարթն ավելի ու ավելի խորն է խրվում կոկորդում:
Երբ տղայից սիրո խոստումներ, հավատարմության հավաստիացումներ էր լսում, կարծես թե երկնքից արցունքի շիթեր էին ընկնում:Աչքերը դառնում էին ձնծաղկի աչքերի պես երկնագույն:
Ո՞վ էր մեղավորը, նորին մեծություն մեղապարտ պատահմու՞նքը...
Մինչև ինձ հետ զրուցելը այնքան միայնակ էր, այնքան տառապած:Ու հանկարծ զրուցում է ինձ հետ:Եվ կատարվում է հրաշքը... Եվ սկսում է պատմել:
...Ես ասես նորից ծնվում եմ: Խոնհարվում եմ քո մեծ հավատի, քո ազնիվ, ուժեղ հավատի առաջ: Իմացի՛ր, որ քո տողերով քեզանից հեռու մեկի համար դառնում ես անհամբերություն,անհրաժեշտություն:
Միայն քո մասին մտածելիս մոռանում եմ ճչացող միայնակությունս:Բոլորից քո կարոտն եմ առնում՝ ծովացող կարոտը:Ճեմում եմ ա՛յն փողոցներով, որոնք մենք այնքա՛ն չափչփել ենք, մագլցում եմ ա՛յն խոտածածկերի վրայով, որտեղ մենք այնքա՛ն թավալվել ենք:
Ասում են՝ հարազատներին ճակատագիրն է տալիս,ընկերներին մենք ենք ընտրում՝ մե՛ր ճաշակին, մե՛ր ներաշխարհին համապատասխան:
Ու եթե ճակատագիրը չէր ընծայել քեզ, ինչու՞ բաժանեց, ի՞նչ իրավունքով:
Ե՞րբ է ամենազոր դիպվածը մեր կյանքի ուղիները նորից խաչելու, իմ անփոխարինելի,իմ չափանիշ, իմ ուժ...
Շարունակելի...

0 коммент.:
Отправить комментарий