28 апр. 2012 г.

Հետգրություն

Այս ամենից հետո ինձ մնում է ավելացնել միայն մեկ բառ . Վերջ:
Լավ, փորձեմ սկսել նորից, գուցե հիշողությունս վերականգնվի:
Ասենք, հիշելու բան էլ չկա, չէ, ավելի ճիշտ կլինի այսպես, հիշելու ցակություն չկա, կյանքումս չկա հերթականություն:
Ամեն անգամ ականատես էի լինում, թե նա ինչպես էր ընկել կախվածության մեջ այդ թույնից:Եվ ամեն անգամ հիշում եմ նրա բառերը.
- Ու հիմա խարխափելով եմ քայլում:Կյանքիս լույսը մարել է այն խավար տարիների նման:
Թերևս ամեն անգամ հետգրության նման ավելացնում էր հետևյալը . - Բայց ուզում եմ այդ մթությանն էլ վերջ տալ , որոշել եմ կյանքիս լույսերը վառել ու փոփոխել ընթացքը: Հրաժարվել այդ թույնից:
Ցավագին պատմություն: Անդադար խմում էր այդ թունը . սուրճ, և երբեք չէր խոսում նրա վնասակար կողմերի մասին: Ցավ էի ապրում,երբ տեսնում էի ինչպես էր խմում, նույնիսկ օր էր լինում, երբ  ոչինչ չէր ուտում, բայց միևնույն է խելագարի պես խմում էր:Սկսել էր տառապել անքնությամբ...
Եվ մի օր էլ ասաց . Վերջ: Սակայն երբ բացեց պահարանը, տեսավ, որ ընդամենը մեկ գդալ սուրճ է մնացել:Զարմանալին այն էր, որ բացեց աղբարկղը և քթի տակ մռթմռթալով՝ այն լցրեց այնտեղ:Եվ վերջում արտաբերեց հետևյալը.
-Ինչ էլ լինի և ինչ էլ որ անելու լինեմ, այլևս ոչ մի բաժակ "թույն"...

0 коммент.:

Отправить комментарий