Թումոյում մի քանի ֆրանսիացիներ, որոնք ի դեպ նկարիչներ չէին ճեպանկարում էին ցանկացողներին:Ինքս էլ հայտնվեցի ցանկացողների շարքում :)
Նախքան ընթերցողներիս ծանոթացնելը հիացմունքի հետ՝ պետք է պատմեմ թերևս մի քիչ BD-ի պատմությունից:
Bande dessinée
Նախ ասեմ, որ BD-ն դա ֆրանսերեն հապավում է, որը նշանակում է կոմիքս: Կոմիքսները դրանք ծիծաղաշարժ նկարներ են, իսկ որոշ դեպքերում էլ, բացի ծիծաղաշարժ լինելուց նաև ուսուցողական բնույթ են ունենում:
Թերևս մինչև կոմիքսներին ծանոթանալը Թումոյում, առաջին անգամ ես կոմիքսների մասին կարդացել էի ֆրանսուհի Մարի Կարդինալի "La clé sur la porte" վեպում, որտեղ նշում է, որ ինֆորմացիան, որը չեն տալիս ծնողները, երեխաները այսօր ստանում են հեռուստացույցից, կինոյից,կոմիքսներից և հատկապես փողոցից:
Թումոյում՝ ֆրանսաբնակ, բայց ծագումով հայ՝ Լորան Մելիքյանը պատմում էր ՊՊ-ի ստեղծման պատմությունը և այն կոմիքսների մասին, որոնք ստեղծվել են տարբեր երկրներում:
ՊՊ-ի պատմությունից հետո մեզ սպասում էր բավականին հետաքրքրաշարժ մի մուլտֆիլմ:Մուլտֆիլմը կրկին ներկայացված էր կոմիքսների տեսքով, որի հերոսը (ինձ համար ) կարծես այլմոլորակային լիներ:Ա՛խր, շատ "հիմարիկի" մեկն էր:
Հ.գ. Հիացմունքը տուն գնալու ցանկություն դեռ չունի...
շարունակելի
0 коммент.:
Отправить комментарий