Մենք ազգ էինք մի 25 տարի առաջ. հիմա վերածվեցինք ժողովրդի՝ տնտեսային հարցերով զբաղվող մի համայնքի: Չկա ընդհանուր շաղկապող գաղափար՝ ազգային ոգին, նպատակները առաջնորդող:
Պետք է դառնանք նորից ազգ և ազգություն: Ի՞նչն են ազգային տարրերը - հայրենիքը, լեզու, պատմություն, մտայնություն, նպատակներ և ազգային հոգի: Եվ այդ ոգին կրող ինտելիգենցիան, ընտանիքը:
Առանց հողի ազգություն չկա, առանց լեզվի՝ նույնպես:
Ինչպես առանց ժողովրդի հողը արժեք չունի, առանց հողի ո՛չ ոգին և ո՛չ ժողովուրդը արժեք չունեն: Ուրեմն՝ երրորդություն:
Մենք հիմա առաջին երկուսը ունենք՝ հայ ժողովուրդ և ոգի, երրորդը՝ հող չունենք և մանավանդ ոգեկիրներ չունենք:
Ավերակ վանքերը, բերդերը, պարիսպները ավելի հզոր են հայերին հայ պահելու, քան շեն վանքերը և այլ կանգուն գործող շենքերը...
Երազը, երևակայությունը ավելի հզոր է...
Այս նվիրական քարերն են հայերին հայ պահել մեր պետությունը կործանելուց հետո, դառը դարերի ընթացքում:
Երբ հայ գյուղացին տեսնում է մի ավերակ, երեսը խաչակնքում է, համբուրում... Նա գիտակցում է, որ սա իր տունն է, իր պապերն են շինել, իր արքաները...
Այս քարերը անժխտելի ապացույց են, որ այս երկիրը միշտ իրենն է եղել և է, և պիտի լինի...

0 коммент.:
Отправить комментарий