10 июл. 2011 г.

Ոսկե Ծիրան 2011

"Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ.-ին "Ոսկե Ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի,Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից:"Ոսկե Ծիրանի" կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն,կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն,կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը:Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են "Մոսկվա" և " Նաիրի" կինոթատրոններում:"Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր "Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ" է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով:
 "Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնը Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամեծ, ամենամյա կինոփառատոնն է,որը հիմնադրվել է 2004 թվականին "Ոսկե Ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին:Փառատոնը ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցույթային տարբեր ծրագրերով:Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենակտիվ լուսաբանվող իրադարձություններից է:Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք:
Այսօր Երևանում մեկնարկում է Հայաստանում տարվա ամենակարևոր մշակութային միջոցառումներից մեկը` "Ոսկե Ծիրան" 7-րդ միջազգային ամենամյա կինոփառատոնը:

0 коммент.:

Отправить комментарий