22 июн. 2011 г.

Fête de la musique à Erevan (Ֆրանսիայի "Երաժշտության տոնը"` Երեւանում)

"Երաժշտական տոնը" սկիզբ է առել 1982թ. Ֆրանսիայում նախագահ Ֆրանսուա Միտերանի աջակցությամբ:Ամեն տարի, աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում անց են կացվում երաժշտական միջոցառումներ:
30 տարի անց, այսօր արդեն համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և  430 քաղաքներում:
<<Միջոցառման նպատակն է հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսևորումներին, ինչպես նաև հնարավորություն տալ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսևորվել համպատրաստից համերգների միջոցով:Հուսանք, որ միջոցառմանը կմասնակցեն շատ մարդիկ և բոլորը կզգան երաժշտության տրոփյունն ու կփոխանցեն միմյանց>>,-նշել է ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոյը:

0 коммент.:

Отправить комментарий