13 июл. 2011 г.

Չորս կին` մեկ մարմին





Հուլիսի 13-ին կայացավ Արտավազդ Բայաթյանի հեղինակային մոնոլոգներից 4-ի հիման վրա բեմադրված "Չորս կին` մեկ մարմին" մոնոներկայացումը, որտեղ իր խաղով հանդես եկավ Անի Բայաթյանը:
Մոնոներկայացման առաջին մոնոլոգի` "Նամուսի զոհերի" հերոսուհին քսան տարվա մանկավարժ է,ով աման է լվանում:Հաջորդի հերոսուհին սովորական մի աղջիկ է,ով ամեն օր ստիպված է լինում օգտվել երթուղային տաքսիներից և պատմում է, թե ինչեր են տեղի ունենում ճանապարհին,ինչպես է երթուղային տաքսին ճակատագրական դառնում իր համար:Երրորդի` "Տանը մնացած"-ի հերոսուհին զբաղվում է տանը մնացած աղջիկների ամուսնությամբ, խորհուրդներ տալիս:Նա մի տգեղ կին է, ով ով շատերի կարծիքով չէր ամուսնանալու, բայց այդ խոսակցություններն առիթ են դարձել, որ տղամարդիկ նրան ավելի շուտ նկատեն, քան իր գեղեցիկ քույրերին:Հաջորդ` "SMS ծառայության" մոնոլոգի կերպարը բջջային օպերատոր է,ով իր վառ երևակայությամբ ստեղծել է հաղորդագրությունների մի մեծ փաթեթ:
Կերպարնեից յուրաքանչյուրն յուրովի է և յուրաքանչյուր կերպարին հատուկ է իր բնավորությունն ու դերասանական խաղը:

0 коммент.:

Отправить комментарий