
Վարդավառը հայոց ամենասիրված,ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է:Ըստ հնագույն լեգենդի` հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին,որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով , սեր էր պարգևում մարդկանց:Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ :Քրիստոնեության ընդունումից տոնը որոշ փոփոխություններ է կրել:Այժմ տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը:Առավոտից ահել թե ջահել,կին թե տղամարդ,ծեր թե երեխա,ծանոթ թե անծանոթ,դույլերով և տարբեր տարաներով "ջրում են" միմյանց:Ոչ ոք չի նեղանում մյուսից:Այդ օրը մարդիկ ուրախ են, բարյացակամ,իսկ երեխաների և երիտասարդների համար այն տարվա ամենասպասված և սիրելի տոնն է:
0 коммент.:
Отправить комментарий