
Պատկերացրեք,որ ամռան շոգին քայլում եք ժամանակակից մայրաքաղաքների փողոցներից մեկով:Վազելով Ձեզ են մոտենում մի խումբ երեխաներ կամ երիտասարդներ ու դույլերով ջուր լցնում Ձեր վրա...Դուք ապշած եք, շփոթված ու չգիտեք ինչ անել:Դիմել ոստիկանություն, բողոքել, լաց լինել, ո՞րն է ելքը:Դժվար է պատասխանել այս հարցին,եթե Դուք Գերմանիայում եք,Ֆրանսիայում,Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում:Սակայն եթե դուք Հայաստանում եք,պատասխանը շատ պարզ է,Ձեզ մնում է միայն ժպտալ...