28 февр. 2012 г.

Սերունդների բաժանումը

Ամեն բան է անցնում իմ սրտի միջով՝ աշխարհը,բոլոր իրերը,հարցերը,դեպքերը. ես անտարբեր չեմ կարող կանգնել աշխարհի առաջ,անարձագանք,անանդրադարձ: Պլատոնը աշխարհը հասկանալու համար իդեաների է վերածում. Մարքսը՝ տնտեսական շահի, Ֆրեյդը՝ սեռի, բանաստեղծը՝ բանաստեղծության,նկարիչը՝ գույների, պատկերների, Սպիոզան՝ էթիկայի, բարոյական նորմերի: Աշխարհը վատ է, գեշ է կառուցված հենց այն բանով, որ ծերություն կա, հիվանդություններ և մահ:Ու գոյության կռիվ կա՝ իրար ուտելու...

25 февр. 2012 г.

Նա, ով լացել գիտի

Շատ բարդ բան է կարողանալը...Դժվար է այնպես ապրել, որ հանկարծ որևէ մեկին չվնասես, որովհետև այս կյանքում, երբ փորձում ես ինչ-որ բաներից օգտվել, պարզվում է ՝ շատ հաճախ դա լինում է մեկ ուրիշի հաշվին:Գիտեմ ներել,ուղղակի հեռանում եմ,իմ միջից ջնջում, հանում եմ որոշ մարդկանց , ինչ-որ դեպքեր ու փորձում եմ այդպես որևէ վատ բան չանել, բայց այնքա՞ն բարդ է ապրելը... Կյանքս մի տեսակ շատ սիրառատ է ստացվել:Երբեք սիրո պակաս չեմ ունեցել, հակառակը՝ ավելցուկ է եղել:Կարևոր...

10 февр. 2012 г.

Ես մարդ եմ

Կա մի օրենք, որի վրա դեռ շատ պիտի խորհենք...Ո՞վ է դրել հիմքը դրա: Ո՞վ է դարձրել օրենք:Ուղեկցում է ահը մահվան մեզ ծննդյան իսկ առաջին պահից,սակայն մեզ ավաղ, մահն է միայն փրկում մահվան ահից:Եկեք, գտնենք մեկին, որ մի արտասովոր հնարքով այդ օրենքը հերքի: Ու գիտեք, եկել- բացել դուռն ու մտել է ներս...Եվ գիտե՞ք ինչ է ասում.  -Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս... Ի՞նչ արած մարդ եմ...այս եղած-չեղած, մեղաց աշխարհում իմաստունների թիվն այնքան շատ է , որ իմաստությունն...