4 июл. 2012 г.

Մեկ օր Թումոյում

Լինում է, չի լինում, մի մարդուկ է լինում: Այս մարդուկը օր ու գիշեր էշի պես բանում է, անկապ դեսուդեն վազվզում, բայց ծերը ծերին հազիվ է հասցնում: Ո՛չ գործ կա անելու, ո՛չ՝ խաղալու:Մի օր էլ մտածում է. <<Լավ, բա ի՞նչ անեմ>>,- և այն էլ կյանքում առաջին անգամ էր մտածում: Եվ, ի՛նչ երջանկություն…
Բայց, բարեբախտաբար թե դժբախտաբար, հանդիպում է ուսանող եղած մեկին և հարցնում.<<Հե՛յ, հե՛յ… դու կարո՞ղ ես ինձ օգնել, ի՞նչ անեմ, որ այս վիճակից դուրս գամ>>:Ուսանողը լսելով՝ սկսում է նյարդայնանալ.<<Լսի՛, այ ջահե՛լ, ռադդ քաշի՛, սա 21-րդ դարն է ՝ գլոբալացման ժամանակաշրջանը, հետևաբար, ես բոլորին գլոբա՛լ խորհուրդներ եմ տալիս>>:
Հ.Գ. Հեքիաթներին հավատացողներին ասեմ, որ սա իհարկե հեքիաթ չէ, այժմ մենք միասին կտեղափոխվենք Թումոյի աշխարհ, և այո՛, ինչպես բոլոր հեքիաթներում , այս անգամ էլ երկնքից երեք խնձոր է ընկնում : Մեկը՝ գրողին, մեկը՝ կարդացողին, մյուսն էլ՝ ուղիղ մարդուկի գլխին:

-Մա՛մ, ես եկա: Գնում եմ Թումո:
-Ա՛յ բալա, տուն չմտած՝ արդեն դուրս ես գալիս: Լվացվիր, հացդ կեր, ասա այսօր ի՞նչ ես ստացել, ի՞նչ ունես…
-է՛ մամ, ոչ մի բան էլ չեմ ստացել, ես թռա՜…
-Քարտդ…
-Վերցրել եմ, վերցրել: Ես թռա…
Նման պարզունակ ձևով շաբաթը միայն մեկ-երկու անգամ էր հնարավոր խուսափել դաս անելուց:Մնացած օրերին պետք էր ավելի հնարամիտ գտնվել, և գտնվում էինք…
<<Սա մի փոքր քայլ է մարդու համար, մի հսկայական ցատկ՝ մարդկության համար>>. Նիլ Արմսթրոնգի հանրահայտ խոսքերով սկսվեց ոչ միայն քայլող ու ցատկող, այլև գոռացող , քնող, արթնացող, մեզ հետ աշխարհին նայող ու 50-ից ավելի վարժանքների մասնակցությամբ մեր՝ մի փոքրիկ քյլը Թումոյի հետ:
Ֆանտաստիկ, ուրույն, էներգետիկ, առաջադեմ, պրոֆեսիոնալ, բարձր… Ոչ մի բառարանում չի գտնվի խոսքերի բավարար քանակ այս խմբի ֆենոմեններին նկարագրելու համար:Մարդիկ, ովքեր իրենց անսպառ տաղանդով և ստեղծագործական երևակայությամբ ամուր պահում են բոլորի հետաքրքրասիրությունը իրենց շուրջը: Այս երաժշտական խումբը՝ Գառաժ Բենդը ապացուցում է՝ հրաշքներ կան,և դրանք կանաչ են:
Խումբը վերածվում է իմ պատկերացումներից հեռու մի այլ բանի:Սա կարելի է անվանել մի նախագիծ, որը աննախադեպ է Թումոյում:Այնուամենայնիվ, այն մեծ ջանքերի և տոկուն մարդկանց աշխատանքն է:
Այսօր Գառաժը լավագույններից մեկն է է Թումոյում : Գառաժի անդամները միշտ իրենց լսարանին ապշեցնում են իրենց չմարող եռանդով և կատարման բարձր որակով:
Հ.Գ. Ինչպես անհատը, այնպես էլ երկիրն ունի շրջապատ: Բայց եթե անհատն ինքնակամ կարող է հեռանալ վատ շրջապատից և ընտրել լավը , ապա երկրի ուժերից դա վեր է:Երկիրն ի զորու է միայն փոքր-ինչ ավելի լավը դարձնել իր շրջապատը , ինչը և, ի դեպ, փորձում են անել: Դրա վառ ապացույցն է Թումոն:
Մի լուրջ հետգրությամբ էլ վերջացնում եմ մարդու անխուսափելի ուղեկիցների՝ մարդուկների <<բնավորության>> այն գծերի մասին, որոնք քողարկված են մեզնից: Ինչպես հիշում ենք դպրոցական քերականությունից , առարկաները լինում են շնչավոր ու անշունչ: Թումոյի բարեկամ մարդուկները նույնպես առարկաներ են, բայց խիստ յուրատեսակ. նրանք ունեն մի երրորդ հատկություն. նրանք կարող են շունչ տալ անգամ որոշ անշունչ առարկաների, օրինակ՝ կյանքից ձանձրացած մարդկանց:



0 коммент.:

Отправить комментарий