
Այնպես ստացվեց, որ օրերից մի օր երազանքը եկավ ու մեր տան դիմաց բնակվեց:Եվ հանկարծ այն ժամանակ, երբ այդ երազանքը շոշափեցի իմ ձեռքում, հասկացա, որ, ուշացել եմ:Ամբողջ կյանքում մտածել էի, որ եթե դա չլինի, ես կլինեմ մի քիչ ավելի երջանիկ, քան եղել եմ ու կամ:
Երբ փոքր էի, ինձ համար ստեղծել էի մի փոքրիկ տնակ, որտեղ պատսպարվում էի:Երբեմն վախենում էի, թե օրերից մի օր այդ տնակը կքանդվի ու իր հետ կտանի իմ ամբողջ երազանքը:
Կրկին ուշացել էի...
Տնակը...