Հիշում եմ, հազիվ 8 տարեկան էի, երբ առաջին անգամ սկսեցի ունկնդրել "Արձագանք" խմբի երգերից:Առաջին երգը, որ մանկությանս տարիներին լսում էի, դա "Կենցաղային երգն" էր, որը մինչև օրս ունկնդրում եմ և շատ սիրում եմ:Եվ ամեն տարի որպես կանոն "Արձագանք ռադիոկայանի" եթերով շնորհավորում էին իմ ծննդյան տարեդարձը: Սա այն ամեն լավագույնն է, որ մինչև օրս վառ է մնացել իմ մեջ և այդ վառ մնացած հիշողությունները գնալով թարմանում են, որովհետև պատիվ եմ ունենում մասնակցելու այս խմբի համերգներին:Համերգին հնչեցին "Իմ ընկեր", "Անահիտ","Ծնունդդ շնորհավոր", "Ինչ-որ մի օր","Ռամիկը երբեք աղա չի դառնա" և այլ երգեր նրանց երգացանկից:Արտավազդ Բայաթյանը իր գեղեցիկ մեկնաբանություններով և անեկդոտներով ավելի էր ամբողջացնում իրենց համարները:
![]() |
| Արտավազդ Բայաթյան (նախորդ համերգից) |

Սպասված...սիրելի...Նույնիսկ մի քանի տարի հետո անգամ այս երգերը չեն "հնանալու",որովհետև ունեն իրենց ուրույն տեղը:


0 коммент.:
Отправить комментарий