Խելահեղ օր է: Չգիտես ինչու բոլորը չեն հավատում այսօրվան, բայց իրենց հոգու խորքում պահում են շատ ցանկալի երազանքները:Չնայած եկեք խոստովանենք, որ այս ամենը շատերի համար ծիծաղելի է, չէ որ ապրում ենք 21-րդ դարում:Մի քանի ժամ աշխարհը խելահեղության եզրին էր,իսկ պատճառը այսօրվա ամսաթիվն էր` 6 միանման թվերի համադրությունը` 11.11.11:
Դեռ շաբաթներ առաջ մոլորակի բնակիչները անհամբեր սպասում էին այս մոգական ուրբաթին:Հենց միայն այն միտքը, որ նման համընկնումը լինում է միայն 100 տարին մեկ անգամ, արդեն իսկ խթանում էր նրանց երևակայությունը, հույսեր ներշնչում,որ ոչ միայն օրը, այլ նաև տարին պետք է անցնի բարգավաճման ու ներդաշնակության նշանի ներքո:Հենց միայն այսօր կայացած ամուսնությունների թիվը հավանաբար գերազանցեց աշխարհի բոլոր ռեկորդները: Այդ տենդից զերծ չմնաց նաև Հայաստանը, որտեղ 11.11.11-ի համար ցանկացել էին գրանցվել դեռևս ապրիլից: Բավական մեծ հերթեր էին գոյացել գործակալություններում՝ մեծ նշանակություն տալով խորհրդանշական այս թվերին: Ամերիկացիներն այս առումով էլ ավելի հեռուն գնացին: Բազմաթիվ նորապսակ զույգեր ուղիղ ժամը 11-ին քայլերթ կատարեցին Նյու Յորքի Թայմզ-սքվերում և, ի դեպ, նրանց շարքերում քիչ չէին նաև միասեռ նորապսակները: Ինչ վերաբերում է առավել պրագմատիկ ամերիկացիներին, ապա վերջիններս վստահ, որ թվերի այս համադրությունը հաջողություն է բերելու, ճիշտ ժամը 11-ին Լաս Վեգասում խոշոր խաղադրույքներ կատարեցին: Դեռ հայտնի չէ՝ եղա՞ն մեծ շահումներ, թե ոչ, բայց մինչ այդ ազգագրագետները շտապեցին բացատրել, որ «գոլդ» թվերի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի երևույթը նոր աշխարհընկալման ժամանակի դրսևորումներից մեկն է, «երբ ժամանակի ընթացքը գնում է գծային, անընդհատ աճելով, ամեն մի թիվ դառնում է կարևոր», ինչը խոսում է այսօրվա մշակույթի ձևափոխման մասին, որի համար կարևոր են նաև թվերը: Ի դեպ, արժե հիշել, որ հատկապես մեր երկրում կրկնվող թվերին ոչ միայն ամուսնանալիս, այլև ավտոմեքենայի, հեռախոսի համարներ ընտրելիս է տրվում մեծ նշանակություն:
Վերադառնալով խելահեղության հաջորդ դրվագներին, արժե հիշատակել դրանցից մի քանիսը՝ հասկանալու համար, թե մարդիկ էլ ինչերի են ընդունակ դիմել՝ կյանքն առանձնահատուկ դարձնելու և կամ ձանձրույթը փարատելու համար: Օրինակ, Ղազախստանում 09.09.09 –ին հարսենական արարողություն անցկացրած զույգը որոշեց ոչ պակաս գեղեցիկ ձևով բաժանվել` ամուսնալուծության օր ընտրելով 11.11.11-ը: Massive Symphony նախաձեռնության անդամները երաժշտության միջոցով միավորեցին աշխարհի միլիոնավոր սմարթֆոնները, և ամբողջ աշխարհում «նվագեց» էլեկտրոնային սարքերի ամենամեծ «նվագախումբը», որին մասնակից դառնալու համար օգտագործողները տեղադրեցին «111111» անվճար հավելվածը, իսկ մեղեդին էլ հատված էր Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից: Տասնմեկերորդ օրվա ժամը 11-ին հայտարարվեց «Յոթ նոր հրաշալիքներ» հիմնադրամի սահմանած մրցույթի ավարտը և աշխարհը իմացավ բնության յոթ նոր հրաշալիքների մասին, որոնց ընտրարշավը սկսվել էր դեռևս չորս տարի առաջ: Էկրան բարձրացավ սարսափ ֆիլմը՝ 11/11/11 հրեշի մասին, որը մեր աշխարհ էր թափանցել երկնքի 11-րդ դարպասից հենց նոյեմբերի 11-ին: Մոլորակի հազարավոր վաճառակետեր աղմկեցեն. «Միայն մեկ օր՝ 11.11.11, կգործի «թվերի մոգություն» ակցիան: Դուք կարող եք ձեռք բերել ձեր նախընտրած ապրանքները մոգական գներով:Դեռ շաբաթներ առաջ մոլորակի բնակիչները անհամբեր սպասում էին այս մոգական ուրբաթին:Հենց միայն այն միտքը, որ նման համընկնումը լինում է միայն 100 տարին մեկ անգամ, արդեն իսկ խթանում էր նրանց երևակայությունը, հույսեր ներշնչում,որ ոչ միայն օրը, այլ նաև տարին պետք է անցնի բարգավաճման ու ներդաշնակության նշանի ներքո:Հենց միայն այսօր կայացած ամուսնությունների թիվը հավանաբար գերազանցեց աշխարհի բոլոր ռեկորդները: Այդ տենդից զերծ չմնաց նաև Հայաստանը, որտեղ 11.11.11-ի համար ցանկացել էին գրանցվել դեռևս ապրիլից: Բավական մեծ հերթեր էին գոյացել գործակալություններում՝ մեծ նշանակություն տալով խորհրդանշական այս թվերին: Ամերիկացիներն այս առումով էլ ավելի հեռուն գնացին: Բազմաթիվ նորապսակ զույգեր ուղիղ ժամը 11-ին քայլերթ կատարեցին Նյու Յորքի Թայմզ-սքվերում և, ի դեպ, նրանց շարքերում քիչ չէին նաև միասեռ նորապսակները: Ինչ վերաբերում է առավել պրագմատիկ ամերիկացիներին, ապա վերջիններս վստահ, որ թվերի այս համադրությունը հաջողություն է բերելու, ճիշտ ժամը 11-ին Լաս Վեգասում խոշոր խաղադրույքներ կատարեցին: Դեռ հայտնի չէ՝ եղա՞ն մեծ շահումներ, թե ոչ, բայց մինչ այդ ազգագրագետները շտապեցին բացատրել, որ «գոլդ» թվերի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի երևույթը նոր աշխարհընկալման ժամանակի դրսևորումներից մեկն է, «երբ ժամանակի ընթացքը գնում է գծային, անընդհատ աճելով, ամեն մի թիվ դառնում է կարևոր», ինչը խոսում է այսօրվա մշակույթի ձևափոխման մասին, որի համար կարևոր են նաև թվերը: Ի դեպ, արժե հիշել, որ հատկապես մեր երկրում կրկնվող թվերին ոչ միայն ամուսնանալիս, այլև ավտոմեքենայի, հեռախոսի համարներ ընտրելիս է տրվում մեծ նշանակություն:
Շտապեք լինել առաջինը՝ քանակները սահմանափակ են»: Եգիպտոսի իշխանությունը որոշեցին փակել Գիզայի եգիպտական բուրգերը, որպեսզի խուսափեն այնտեղ իրականացվող տարբեր ծիսակարգերից: Փոխարենը, ինչպես տեղեկացրեց La Stampa պարբերականը, իտալացի էզոթերիկները բոլոր ցանկացողներին հավաքեցին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որպեսզի տեսնեն «տիեզերական պորտալի» բացումը, որը կոչված է արթնացնելու կունդալինի էներգիան, ինչի արդյունքում էլ մարդկությունը կանցնի «գերմտավոր գոյության»: Չինաստանում ստեղծեց ամենամեծ եռաչափ նկարը ասֆալտի վրա` այս կերպ տոնելով «բոլոր մեկերի օրը»: 1111 քմ տարածքով 3D հսկայական նկարը գտնվում էր Շանհայում ու պատկերում էր ծաղրածուի կերպարանքով հսկայական մի ռոբոտ: Հետո նույն այդ երկրում որոշեցին, որ մեծ գաղտնիքը թաքնված է հենց չինական ֆեն-շու ուսմունքում, ըստ որի` 1-երի տարին աննախադեպ հաջողությունների ժամանակ է համարվում:
Երևանը ևս չցանկացավ ետ մնալ աշխարհի քաղաքներից: Այսօր ժամը 11: 00-ին անցկացվեց միանգամից երկու ֆլեշմոբ: Մեկը սկսվեց Հանրապետության հրապարակից և ավարտվեց Ազատության հրապարակում, իսկ մյուսը կայացավ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, որտեղ հավաքվածները գրեցին իրենց երազանքները ու, հավատարիմ մնալով հայկական ավանդույթին, դրանք ամրացրեցին ծառերի վրա՝ համոզված, որ բարի երազանքերն անպայման իրականություն կդառնան:
Իսկ հետո… Իսկ հետո ժամանակը սլացավ առաջ: 11-ը դարձավ 12 և այդպես շարունակ՝ թիկունքում թողնելով այն բացառիկ պահը, որը գուցե թե իրականության մեջ ոչինչ էլ չէր նշանակում, սակայն մեծ էր դրա մեջ խորհուրդ տեսնելու ցանկությունը:
0 коммент.:
Отправить комментарий