24 июл. 2013 г.

Պողոս-Պետրոսի բերած վատ լուրը








Կյանքում ինչ ասես, որ չի լինում: Լինում է և այնպես, որ շաբաթը ուրբաթից շուտ է գալիս: Մարդիկ մտածում էին, երբ ամիսը լրանա, արձակուրդ կվերցնեն ու...
Բայց ամիսը հենց որ լրացավ, ոչ թե մարդիկ արձակուրդ վերցրեցին, այլ...
Վարորդը չգիտեր ինչ աներ փողը, ինչպես բացատրեր:
150դրամ...150դրամ...150դրամ...150դրամ...150դրամ...
Ախր հենց դրա համար էլ շատերը թողել էին իրենց աշխատանքը, որ նրանց օգնեին: Իսկ հիմա ո՛չ ուղևոր կա, ո՛չ էլ աշխատավարձ:
100դրամ...100դրամ...100դրամ...100դրամ...100դրամ...
Երթուղայինները գրեթե դատարկվել են:Ա՜յ քեզ բան:Միայն հեքիաթներում է այսպես լինում, երբ կախարդական գավազանի մի հարվածով թագավորական պալատն իր ամեն ինչով գետնի տակ է անցնում ու տեղը բոստան է առաջանում, մեջը՝ վարունգ ու բողկ:
-Ձե՞ռ...առնել...Ի՞նչ եք ասում,- զարմացա ես,- ինչո՞ւ պետք է ձեռ առնեմ:
-150 դրամ:
-Իսկ ո՞վ է ասել, ո՞ւր է ձեր հրամանը:
-Վարպես պարպետը:
-Ես հավատում եմ, բայց ի պաշտոնե հասկանում եք...
Պաշտոնը՝ պաշտոն, թուղթը՝ թուղթ, հրամանը՝ հրաման: Այդ բոլորը մարդու ստեղծածներն են:Նախ՝ մարդուն հավատացեք, հետո՝ պաշտոնին, թղթին, հրամանին:
Շարունակելի...


31 мар. 2013 г.

Զգուշացի՛ր խոսափողից

Մանուկ ժամանակ ինչպե՞ս էր... Բոլորը հաստատ արած կլինեն:Վերցնում ես խոսափող հիշեցնող որևէ իր ու սկսում հայելու առջև ելույթ ունենալ: Մեկը երգում է,մյուսը հեռուստատեսային հաղորդավար է ձևանում:Ո՞ր մեկն ասես...ինչքան երեխա,այնքան բնավորություն ու էներգիա:Ու ինչքան երեխա, այնքան ապագա հասարակական էակ, որոնցից շատերը մի օր հայտնվում են իսկական խոսափողի առջև: Լինում են դեպքեր, երբ ոչ թե մարդիկ են խաղ անում,այլ խոսափողը:Շատ լրագրողներ գիտեն այս ոսկե կանոնը. փակ խոսափողի առջև երբեք մի՛ ասա այնպիսի բաներ, ինչը երբեք չէիր ասի բաց խոսափողի առջև: Բայց լրագրողներն ու ընդհանրապես մարդիկ պաշտում են լսել այն, ինչը նախատեսված չի եղել իրենց ականջների համար:

Դասական օրինակը Ռեյգանի օրինակն էր: Այս դեպքը կարող էր ճակատագրական լինել,բայց բարեհաջող ելք ունեցավ. հիմա հիշողները զվարճանում են միայն դրանով:1984-ին ԱՄՆ նախագահը պատրաստվում էր Համապետական հանրային ռադիոյով հերթական ամենշաբաթյա ուղերձը հղել ամերիկացիներին:Եթերի համար գրված տեքստը սկսվում էր այսպես.«Իմ երիտասա՛րդ ամերիկացիներ , գոհունակությամբ հայտնում եմ Ձեզ, որ այսօր օրենք եմ ստորագրել, որն ուսանողական, կրոնական խմբերին թույլ կտա...»: Բայց խոսափողը ստուգելու ժամանակ նախագահը որոշեց կատակել ու այսպիսի բան ասաց.« Իմ երիտասա՛րդ ամերիկացիներ, գոհունակությամբ հայտնում եմ ձեզ, որ այսօր օրենք եմ ստորագրել Ռուսաստանի ընդմիշտ օրենքից դուրս հայտարարելու մասին: Ռմբակոծությունն սկսում ենք հինգ րոպեից»: Այդ կատակի հեղինակ Ռեյգանի ձայնը դրված է համացանցում:Որոշ աղբյուրներ պնդում են, որ դա ասելիս նախագահն արդեն եթերում է եղել, որոշ աղբյուրներ, այդ թվում՝ «Վիկիպեդիա» համացանցային հանրագիտարանը, պնդում են, որ այդ պահին ոչ թե եթերի, այլ ձայնագրող սարքին է միացված եղել, իսկ հետո ձայնագրությունը ձեռքից ձեռք է տարածվել:Խոսափողի հետ նման մի խաղ էլ (մասնագիտությամբ, ի դեպ, դերասան) Ռոնալդ Ռեյգանն արել էր դրանից մոտ երկու տարի առաջ՝ նախագահական ուղերձին պատրաստվելիս.« Երեկ Լեհաստանի կառավարությունը՝ անուշահոտ երեխաների այդ ծաղկեփունջը, մի այլ հեռավոր քայլ է արել դեպի սեփական ժողովրդի ապահոտավետացումը»:
2006-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլոց փակ ընթրիքի ժամանակ տեխնիկական աշխատողը աուդիո լարը չէր անջատել, և լրագրողները մոտ քսան րոպե լսել էին, թե փակ դռների հետևում ինչ են խոսում Իրաքին ցույց տրվող օգնության ծրագրի մասին:

Համացանցում տեղադրված է 2008թ. օգոստոսի մի տեսանյութ, որում Վրաստանի նախագահ Սահակաշվիլին կծում է իր փողկապը: Իրական է, ինչպես է  տեսագրվել  ու տարածվել՝ չի նշվում:
Կա նման սկանդալների մի այլ տեսակ, երբ գլխավոր հերոսը ոչ թե փակ ու բաց , այլ գաղտնի խոսափողն է:ԱՄՆ-ում մի սկանդալից հետո ստիպված էր հրաժարական տալ նախագահ Նիքսոնը:


Հայկական թաքուն տեսագրությունների մի խումբ այլ բնույթի է, որի մասին խոսել չեմ ուզում: Միայն կպատմեմ 90-ականների մի լրագրողի մասին, որը ուղիղ եթերում օդապարիկի մասին լուր կարդալիս սկսել է բարձրաձայն տատանվել՝ օդապարուկ, օդապարիկ, օդապարուկ... ու եթերում ասել է. « Արա, էս ի՞նչ .... բառ ա»:Անմիջապես հեռացրել են աշխատանքից:


Ինչ էլ գրվեց այս մասին, կամ կեղծվա՞ծ նյութեր են, թե՞ոչ, կարելի է ընդունել որպես փակ խոսափողի առջև մարդու բնավորության ռենտգեն:Ոչ ավելին:Շատ պատմություններ եմ լսել , երբ ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորն ասել է.
« Լավ չեղավ, էլի մի դուբլ, էլի մի դուբլ», մի դերասան ափերից դուրս եկած՝ հարձակվել է ռեժիսորի վրա:
Եվ որքան ուսումնասիրում ես եթերի համար չնախատեսված , բայց ինչ-որ կերպ հասարակությանը մատչելի դարձած նյութերը, այնքան համոզվում ես, որ այդ կտորները ոչ այլ ինչ են, քան դրանց հեղինակների բնավորության ճիշտ և ճիշտ արտացոլումը...
Շարունակելի...