15 сент. 2011 г.

Հպարտ մեկը

Հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ տարբեր մարդիկ տարբեր կերպով են ընկալում "հպարտ" բառի իմաստը:Մեկը իր նախնիներով է հպարտ,մյուսը` ծնողներով, իսկ մեկ ուրիշն էլ անվամբ կամ էլ նույնիսկ ազգանվամբ:
Քրիստոնեությունը հպարտությունը դասել է մահացու մեղքերի շարքը:Հենց հպարտությունը սեփական անձի կարևորության զգացումն է դառնում տառապանքների, հիվանդությունների և հաճախ էլ մահվան պատճառ:Հպարտությունը բոլոր կործանարար մտքերի և հույզերի աղբյուրն է:Սեփակա
ն անձի գերակայության զգացումը հանգեցնում է նրան, որ մարդ ուրիշներին սկսում է ստորացնել,նսեմացնել:Առաջանում է ենթագիտակցական ահռելի ագրեսիա,ինչը ժամանակի ընթաքում շրջվում է նույն այդ մարդու դեմ:Հպարտ, մեծամիտ մարդն իր բանականությունը, կարողությունը բարձր է դասում այս աշխարհում ամեն ինչից և բոլորից:Նա շրջապատող աշխարհի մասին իր պատկերացումն ունի և վստահ է, որ հենց այդ պատկերացումն է ամենաճիշտը լավագույնը:Նա ձգտում է իրեն ենթարկել շրջապատող աշխարհը և հաճախ դա անում է բռնությամբ:Իսկ իր պատկերացումների և իրականության անհամապատասխանության դեպքում նրա հոգում ծնվում են ագրեսիվ հույզեր` չարություն, վիրավորվածություն,ատելություն, արհամարհանք,նախանձ և այլն:Սրանք էլ հանգեցնում են տարբեր հիվանդությունների:Հպարտությունը սեփական անձը գերագնահատելու սովորությունն է,դրա հետևանքով` Տիեզերքում իր իրական տեղը չգտնելը և այս կյանքում նպատակի գիտակցության բացակայությունը:Նման մարդիկ իրենց ամբողջ էներգիան վատնում են, աշխարհի հետ "պատերազմելով", ապացուցելու համար իրենց ճշմարտացիությունը:Հպարտության խորքում , այնուամենայնիվ,կա դրական միտում ձգտել կատարելության և կատարելագործել աշխարհը,գիտակցել սեփական բացառիկությունը, արժեքը:Ոչ ոք չի ցանկանում ապրել իզուր և անիմաստ:Բայց սեփական արժեքը և կարևորությունը հաստատել ուրիշներին նսեմացնելու հաշվին` նշանակում է ենթագիտակցության մեջ "փայփայել" այլ աշխարհների ոչնչացման ծրագիր:Եթե ես ամենալավն եմ և ամենաբարձրը, ուրեմն մյուսները վատն են ու ցածր:Որքան վեր է դասում մարդն իրեն իր շրջապատից, այնքան մեծ է լինում նրա անկումը:Հպարտ մարդը փակ է:Չկամենալով ընդունել ուրիշ մարդկանց ձգտումները և առանձնահատկությունները նա ինքն իրեն է աղքատացնում:վերջին հաշվով հայտնվում է միայնության մեջ:
Բայց հպարտությունը միայն սեփական անձը բարձր դասելը, շրջապատող աշխարհի և ուրիշների նկատմամբ մեծամիտ վերաբերմունքը չէ, այլև սեփական անձը ստորացնելը, թերագնահատելը:Մարդ իր նկատմամբ նման վերաբերմունք ունի , երբ չի սիրում ինքն իրեն:
Ազատվելու համար հպարտության զգացումից պետք է սովորել իրավիճակը, կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա:Եվ հիշել, որ մենք ինքներս ենք ստեղծում այդ իրավիճակները և մեր կյանքն ամբողջապես:Սովորենք ներել մարդկանց,քանի որ ներելով ուրիշին,մենք ներում ենք ինքներս մեզ:
Հպարտությունն ու այն սարսափելի զգացումները, որոնք ծնվում են հպարտության անունից, սպանում են հոգումդ եղած ողջ սերն ու բարությունը:Դու արդեն չես գիտակցում քայլերիդ ծանրությունն ու փորձում ես քո անհեթեթ պատճառաբանությունները քողարկել "հպարտություն" կոչվածի տակ:Բայց դու չգիտես, թե որն է հպարտությունը...  

1 коммент.: